National Geographic-ը Հայոց Ցեղասպանութեան մասին յօդուած է հրապարակել

By Asbarez | Tuesday, 27 January 2015

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- <<Ի՞նչ ենք խօսում Ցեղասպանութեան մասին>> վերտառութեամբ յօդուածում ամերիկացի լրագրող, Փուլիցերեան մրցանակի դափնեկիր Փօլ Սալոփեկը նկարագրում է Արեւմտեան Հայաստան կատարած ճանապարհորդութեան, Օսմանեան կայրութեան կողմից հայերի կոտորածների մասին: Թղթակիցն ուղեկցորդի հետ շրջել է երբեմնի ծաղկուն քաղաք Անիի աւերակներով եւ զրուցել դեռեւս 1914 թուականին ժամանակակից Թուրքիայի տարածքում բնակուող մօտ երկու միլիոն հայերի անհետացման մասին, 1922 թուականին միայն 400 հազար հայեր էին մնացել: Ի՞նչ է տեղի ունեցել աւելի քան 1.5 միլիոն հայերի հետ: <<Դա, ինչպէ՞ս էր անգլերէն բառը, ցեղասպանութի՞ւն: Այո, Ցեղասպանութիւն էր: Իմ տատիկն է այդ մասին պատմել մայրիկիս: Տատիկս պատմել է, որ նրանք (թուրքերը) հայերին փակել են Եփրատ գետի մերձակայքում գտնուող տներում, յետոյ գիշերով հանել տներից եւ քշել գետը>>, <<Արմէնփրէս>>ի փոխանցմամբ՝ լրագրողին փոխանցել է քուրդ ուղեկցորդը՝ Մուրադ Եազարին:


Յօդուածում նշւում է, որ Առաջին համաշխարհային պատերազմից ութ ամիս անց Եւրոպան սկսեց հանիբալիզմի ենթարկել ինքն իրեն: Բազմամշակութային Օսմանեան կայսրութիւնը մահանում էր ահաւոր սպազմից: Օսմանեան կայսրութեան թուրք մեծամասնութիւնը իրենց ազգայանամոլ առաջնորդների ղեկավարութեամբ վրէժխնդրութեամբ լցուեցին դարաւոր հարեւանների՝ ասորիների, յոյների, եւ գլխաւորապէս հայերի նկատմամբ: Հայերը մեղադրուեցին անհաւատարմութեան, դաւաճանութեան մէջ: Թուրք դահիճներն իրենց ոճիրն իրագործում էին տեղի քրդերի ձեռքով: Տեղի քրդերը յարձակւում եւ սպաննում էին հայերին, իւրացնում հայկական ունեցուածքը, աքսորուած հայերի լքեալ տները, տնտեսութիւնները եւ անասունները: <<Մի անգամ, Ստամբուլում ես ներողութիւն խնդրեցի մի հայից: Ես ասացի նրան, որ ցաւում եմ իմ նախնիների արածների համար>>, ասել է քուրդ ուղեկիցը:

Երկար տարիներ Թուրքիայում վտանգաւոր է եղել 1915 թուականի Ցեղասպանութեան մասին խօսելը կամ յիշատակելը: Թուրքիայի դատաւորները ցեղասպանութիւն եզրը սադրիչ եւ վիրաւորական են որակել, եւ այդ մասին խօսելը Թուրքիայում դարձել էր տաբու: Իսկ թուրքական կառավարութիւնն այդ իրադարձութիւնների իր պաշտօնական տարբերակն է մշակել, որի համաձայն՝ իբր թէ հայերն Օսմանեան կայսրութեան միւս ազգերի նման սպաննուել են պատերազմի ժամանակ:
Փօլ Սալոփեկը, սակայն, նկատում է որ Թուրքիայի պաշտօնական շրջանակների կողմից պատմութեան տարընթերցումն սկսել է <<ճաքեր տալ>>:

Քաս Քալէ գիւղի գիւղապետ Սալեհ Էմրէն պատմում է, որ <<այս հողը ժամանակին պատկանել է մի հայ առեւտրականի>> եւ թուարկում յարակից քաղաքների անուններ, ուր մի ժամանակ գերազանցապէս բնակեցուած են եղել հայերով՝ Վան, Բադնոց, Աղրը: Հիմա ոչ մի հայ չի բնակւում այնտեղ: <<Ես կը ցանկանայի այցելել Հայաստան: Հայերը մեր հարեւաններն են եղել>>, ցանկութիւն է յայտնել տարեց գիւղապետը:

<<Արցախփրէս>>

 


comments

Advertisement