By Asbarez | Saturday, 28 March 2015
ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Թուրքիայի վարչապետի գլխաւոր խորհրդական Էթյեն Մահչուփեանը թուրքերին կատաղեցնող յայտարարութիւն է արել` նշելով, որ 1915ը որպէս ցեղասպանութիւն է ճանաչում:
Ինչպէս տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Դաւութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփեանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպուած կլոր սեղանի ժամանակ խօսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպէս նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանութեան թեմային:
<<Ես երէկ էլ ասել եմ, որ ինձ հայ լինելուց աւելի շատ օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, բայց երբ թեման գալիս է 1915ը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանութիւն» տերմինը: Ես կարծում եմ, որ այն ցեղասպանութիւն է եղել, քանի որ <<ցեղասպանութիւն>> եզրոյթը եւ 1915ին տեղի ունեցածը համընկնում եմ միմեանց: Եթէ ցեղասպանութեան եզրոյթի սահմանումը փոխենք, դա կարող է ցեղասպանութիւն չհամարուել: Շատերը կարող է ինձ չհասկանան, սակայն ցեղասպանութիւնը ոչ թէ պատմական, այլ իրաւական եզրոյթ է>>,-ասել է Էթյեն Մահչուփեանը:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ