Ֆեթուլլահ Գիւլենը կ՛արտաքսուի ԱՄՆից

By Asbarez | Wednesday, 22 July 2015

0722gulen

PanARMENIAN.Net - ԱՄՆ Փենսիլվանիայի նահանգում բնակուող ազդեցիկ իսլամիստ քարոզիչ, <<Հիզմե>>չ հասարակական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գիւլենը կ՛արտաքսուի ԱՄՆից, յայտնում է Vesti.Az-ը՝ թուրքական աղբիւրների վրայ յղումով:

Ըստ հաղորդագրութեան՝ առաջիկայ ամիսներին Գիւլենը կարող է հաստատուել Հարաւային Աֆրիկայում: <<Հիզմե>>չի ղեկավարութեանը մօտ հաւաստի աղբիւրներից յայտնի է դարձել, որ կազմակերպութեան առաջնորդներն արդէն տեղ են փնտռում Եոհանեսբուրգում կազմակերպութեան կենտրոնակայանի համար:

Յատկանշական է, որ շարժման անդամներն արդէն հանդիպում են ունեցել ՀԱՀ նախագահ Զումա æէյքոբի հետ, որը մերժել է նրանց առաջարկը, սակայն <<Հիզմե>>չը մտադիր է գոնէ ապրելու իրաւունք ստանալ Գիւլենի համար՝ բազմամիլիոնանոց ներդրումներ խոստանալով ՀԱՀ ղեկավարութեանը:
ՀԱՀ իշխանութիւնների հետ բանակցութիւնների յաջորդ փուլը կարող է տեղի ունենալ արդէն Օգոստոսին: Ֆեթուլլահ Գիւլենը համարւում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդն ու ընդդիմախօսը, նա նաեւ Թուրքիայի գրողների եւ լրագրողների հիմնադրամի հիմնադիրն է: Աւելի վաղ Թուրքիայի նախագահը յայտարարել էր, որ ԱՄՆում սկսուել է երկրից Գիւլենին արտաքսելու իրաւաբանական գործընթացը:

2014ի Դեկտեմբերի 25ին Էրդողանը մեղադրեց <<Թուրքիայի գիտատեխնիկական հետազօտութիւնները>> խորհրդի (TUBITAK) անդամներին թուրքական ղեկավարութեան բանակցութիւնների գաղտնալսումը կազմակերպելու մէջ: Նա յաւելեց, որ <<զուգահեռ կառոյցի>> մասնակիցները, որոնք մշակում էին հեռախօսազրոյցների թուայնացման համակարգը, իրենք են օգտագործել այն գաղտնալսման համար: Սակայն Թուրքիան, ըստ նախագահի, յաղթեց <<զուգահեռ պետութեան>> դէմ պայքարում: Փետրուարի 25ին թուրքական ԶԼՄները տեղեկութիւններ տարածեցին, որ 2011ին <> կազմակերպութեան դէմ Ստամբուլի դատախազութեան հակաահաբեկչական գործողութեան ժամանակ գաղտնալսուել են մօտ 7 հազար մարդու հեռախօսազրոյցները, այդ թւում՝ նաեւ Էրդողանի ընտանիքի անդամներինը:

Բացի այդ, գաղտնալսուել են թուրքական հետախուզութեան պետ Հաքան Ֆիդանի հեռախօսազրոյցները, որից յետոյ Էրդողանը մեղադրեց դրանում Գիւլենին եւ նրա շարժման անդամներին: Էրդողանը նաեւ ասաց, որ Գիւլենի շարժումը իր հակապետական գործունէութեամբ ապացուցեց, որ ոչ թէ կրօնական շարժում է, այլ քաղաքականացուած եւ ապօրինի կառոյց: Էրդողանը կոչ արեց Գիւլենին՝ չմիջամտելու Թուրքիայի ներքին գործերին:

2013ի Դեկտեմբերին Թուրքիայում աղմկահարոյց հակակոռուպցիոն գործողութիւն սկսուեց, որից յետոյ երկրում ձերբակալւում են ոստիկանութեան աշխատակիցներ ու ԶԼՄների ներկայացուցիչներ: Համարւում է, որ ամենաազդեցիկ իմամներից մէկը ժամանակակից աշխարհում՝ Գիւլենն էր նախաձեռնել մեծ քաղաքական ու կոռուպցիոն սկանդալը, որը ցնցեց Թուրքիայի քաղաքական համակարգը <<ընտրական>> 2014 թուականին:

Եթէ Գիւլենը հայրենիք վերադառնայ, նա քրէական պատախասնատուութեան կ՛ենթարկուի ահաբեկչական կազմակերպութեան ստեղծման համար:

Գիւլենն ամենաազդեցիկ իմամներից մէկն է աշխարհում, որը հանդէս է գալիս ԵՄին Թուրքիայի անդամակցութեան օգտին եւ դէմ է երկրի միջամտութեանը Սիրիայի պատերազմին: Նա հանդէս է գալիս նաեւ քրիստոնեաների, մահմեդականների եւ յուդայականների միջկրօնական երկխօսութեան օգտին: Այդ հայեացքները հակասում են Էրդողանի ծրագրերին, որը զգալիօրէն սառել է ԵՄ հանդէպ, սատարում է Ասադի դէմ կռուող գրոհայիններին, արագ տեմպերով իսլամականացնում է Թուրքիան եւ սատարում պաղեստինցիներին:

Գիւլենի գլխաւորած նուրսիստների շարժումը կրօնական կազմակերպութիւն է, որը մասնագէտները համարում են <<թուրքական կրօնական աղանդ>>, <<ծայրայեղական կազմակերպութիւն>>, <<պանթուրքիստական>>, ինչպէս նաեւ <<պանիսլամիստական>> կամ <<քրդական ծայրայեղական>> կազմակերպութիւն: Կազմակերպութիւնը ստեղծուել է Թուրքիայում Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ ազգութեամբ քուրդ, յայտնի աստուածաբան, Ղուրանի մեկնաբան, վահաբբիզմի հակառակորդ Սաիդ Նուրսիի կողմից: Այսօր նուրսիստների համայնքի համախառն կապիտալը հասնում է 80 մլրդ. դոլարի:

 


comments

Advertisement