Ստեղծուել է Ալցհէյմերի հիւանդութիւնը դանդաղեցնող առաջին դեղամիջոցը

By Asbarez | Friday, 24 July 2015

0724alzhymer
El Lilly ընկերութեան դեղագործները հրապարակել են Ալցհէյմերի հիւանդութիւն ունեցող պացիենտների՝ ուղեղում կուտակուող բետա-ամիլոիդների քանակը նուազեցնող դեղորայքի կլինիկական հետազօտութիւնների արդիւնքները: Զեկոյցի համաձայն՝ դեղորայքը առաջին անգամ կարողացաւ մի փոքր նուազեցնել հիւանդութեան զարգացումը:


Արդիւնքները ներկայացուել են Յուլիսի 22ին Վաշինգտոնում կայացած Ալցհէյմերի հիւանդութեան դէմ պայքարի ասոցիացիայի ամէնամեայ միջազգային կոնֆերանսին:

Փորձարկւում էր <<սոլանեզումաբ>> (solanezumab) աշխատանքային անուանումով դեղորայքը: Փորձարկումները նախկինում իրականացրած թեստի շարունակութիւնն են: Թեստերը ցոյց տուեցին, որ դեղորայքն ընդունելուց յետոյ 18 ամսուայ ընթացքում վաղ փուլում գտնուող Ալցհէյմերի հիւանդութեամբ տառապող մարդկանց մօտ կոգնիտիւ (ճանաչողական-Խմբ.) գործառոյթների վատթարացումը դանդաղեց երեսուն տոկոսով՝ այն հիւանդների համեմատ, որոնք դեղեր չէին ընդունել:

Նոր թեստաւորմանը մասնակցել են վաղ փուլում գտնուող Ալցհէյմերի հիւանդութիւն ունեցող պացիենտները: Խմբի այն մասը, որը պլասեբօ էր ընդունում, ժամանակի ընթացքում սկսել է սոլանեզումաբ օգտագործել: Այս մեթոդն ընտրուել է, որպէսզի հնարաւոր լինի ստուգել՝ մեղմում է արդեօք դեղը հիւանդութեան ախտանիշները, թէ ազդում է դրա պատճառների վրայ:

Զեկոյցի համաձայն՝ նրանք, ովքեր սկսել են սոլանեզումաբ ընդունել աւելի ուշ, թեստի աւարտին կոգնիտիւ ֆունկցիաների աւարտին հաւասարուել են խմբի այն մասի ներկայացուցիչների հետ, որոնց անդադար բուժել են այս դեղորայքով: Դրա հիման վրայ դեղագործները եկել են այն եզրակացութեան, որ դեղորայքն իսկապէս ազդում է հիւանդութեան պատճառների վրայ: Ընկերութեան մասնագէտները յայտնել են նաեւ, որ դեղն օգնում է միայն թոյլ արտահատուած Ալցհէյմեր ունեցող մարդկանց:

2013 թուականին Lilly-ն սկսել է դեղորայքի փորձարկման նոր փուլ, որը կը տեւի մինչեւ 2016 թուականի Հոկտեմբեր:


comments

Advertisement