ՖԻՖԱի ցանկին վրայ Հայաստանի դիրքը չորս կէտով բարձրացած է

By Asbarez | Friday, 04 December 2015

1204soccer

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - ՖԻՖԱի դասակարգման նոր ցանկին վրայ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը բարձրացած է 4 հորիզոնականով՝ գրաւելով 123րդ դիրքը:


Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքին համաձայն՝ ցանկը կը գլխաւորէ Պելճիքան, Արժանթինը երկրորդ է, Սպանիան՝ երրորդը: 4–10րդ դիրքերուն վրայ են Գերմանիան, Չիլին, Պրազիլիը, Փորթուկալը, Քոլոմպիան, Անգլիան եւ Աւստրիան:
Ռուսիոյ ազգային հաւաքականը 24րդ է, Վրաստանը՝ 122րդ:


comments

Advertisement