By Asbarez | Friday, 08 January 2016
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին անցել է չափը, յիշատակելով իր ուղերձում հիտլերեան Գերմանիան, ինչը զարմանալի չէ, հաշուի առնելով նրա բռնատիրական առաջնորդի կեցուածքը, որը հակուած է խախտելու մարդու իրաւունքները, օրէնքի գերակայութիւնը, խօսքի ազատութիւնն ու միւս քաղաքական ազատութիւնները», գրում է The New York Times-ը:
Պարբերականը յիշեցնում է, որ իշխանութեան գալուց ի վեր՝ արդէն 10 տարի է նա օգտագործում է իր նախարարական, իսկ յետոյ նաեւ նախագահական լիազօրութիւնները ԶԼՄները ճնշելու, արհմիութիւններին ու միւս ընդդիմադիրներին հետապնդելու նպատակով:
Ըստ յօդուածագրի, Թուրքիայի նախագահի վերաբերեալ վատթարագոյն կասկածները հաստատուեցին նրա գլխաւորած ԱԶԿ յաղթանակից յետոյ Նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրութիւններում: Դեռ քուէարկութիւնից առաջ Էրդողանը վերսկսել էր պատերազմը ՔԱԿի դէմ, փորձելով բարձրացնել իր վարկանիշն ընտրութիւններից առաջ, իսկ յետոյ սկսեց գործել Ժողովրդների դեմոկրատական կուսակցութեան դէմ, որը հնարաւորութիւն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները խորհրդարանում:
Թուրքիայի դաշնակիցները՝ Ամերիկան եւ Եւրոպան, ամօթալի անգործութեամբ հետեւում էին թուրքական բանակի դաժանութեանը, որն աւիահարուածներ էր հասցնում քրդական օբյեկտներին: 2015ին սպաննուել են մօտ 3100 քուրդ ապստամբներ եւ անյայտ թուով խաղաղ բնակիչներ:
Էրդողանը կարող էր վերջ դնել պատերազմին եւ սկսել քրդերի ինտեգրումը (միաւորումը-Խմբ.) թուրքական հասարակութեանը, սակայն հակառակ ուղղութեամբ է շարժւում՝ ստիպելով աւելի մեծաթիւ մարդկանց ծայրայեղական ուղին ընտրել՝ մտածելով, որ բռնութիւնը մեծ ինքնավարութեան հասնելու միակ ճանապարհն է։
Բացի այդ, ասւում է յօդուածում, Էրդողանը պատշաճ կերպով չի կարեւորում ԻՊ դէմ պայքարը:
Այն մասին, որ Թուրքիան ԻՊ կողմից նաւթի վաճառքի շղթայի օղակներից մէկն է, արեւմտեան ԶԼՄները բազմիցս են գրել: Անկարային մեղադրում են էժան նաւթ ու վառելիք գրոհայիններից գնելու մէջ, նրանց տարանցումը Թուրքիայի տարածքով ապահովելու, ինչպէս նաեւ իր տարածքում «հանգստի բազաներ» ստեղծելու համար: Թուրքիան ԻՊ նաւթի հիմնական սպառողն է, թուրք գործարարները պայմանագրեր են կնքում ջիհադականների հետ՝ շաբաթական 10 մլն. դոլար վճարելով նրանց նաւթի դիմաց, գրել է Bild-ը:
Էրդողանը շատ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մահմեդական մեծամասնութեան ժողովրդավարութեան յարգուած առաջնորդ եւ յուսալի գործընկեր տարածաշրջանում, եզրակացրել է թերթը, յայտնում է ՌԻԱ Նովոստին:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ