<<Արսենալ>> 33.5 mիլիոն Տոլար կ՛առաջարկէ Հենրիխ Մխիթարեանի համար

By Asbarez | Saturday, 30 April 2016

0429Henrikh

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Լոնտոնի <<Արսենալ>> ֆութպոլի ակումբը պատրաստ է 33.5 միլիոն տոլար վճարելու Տորթմունտի <<Պորուսիա>>ին, Հայաստանի ազգ. հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանը <<Արսենալ>>ին միացնելու համար. այս մասին կը հաղորդէ <<Թոքսփոր>>չ կայքը՝ յղում կատարելով իտալական <<Թութօմեքաթօ>> կայքին:

Ֆրանսացի մարզիչ Արսէն Վենկըրի գլխաւորած <<Արսենալ>>ը հայ մարզիկը խլելու համար կը պայքարի գլխաւորաբար իտալական <<Եուվենթուս>>ին եւ անգլիական <<Չելսի>>ին դէմ:

Նշենք, որ <<Արսենալ>> նաեւ պատրաստակամութիւն յայտնած է Հենրիխ Մխիթարեանին շաբաթական 145,000 տոլար վճարելու։

 

 



comments