By Asbarez | Saturday, 30 April 2016
ԵՐԵՒԱՆ - Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակը աշխարհի հայութեան համար տարուայ կարեւորագոյն իրադարձութիւնն էր: <<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերութեան խումբը, ի յիշատակ Ցեղասպանութեան հարիւրամեակին, ցանկանում էր աշխարհի հայ մանուկներին միաւորել մէկ հարթակում՝ հայկական լեզուն, մշակոյթը եւ գաղափարները ուսուցանելու եւ միմեանց հետ հաղորդակցուելու հնարաւորութիւն տալու նպատակով: Այս նպատակի շուրջ համախմբուեց խումբը, եւ մէկ տարուայ երկարատեւ աշխատանքի արդիւնքում՝ ստեղծուեց <<Փլէյլենդ Արմէնիա>> (https://playlandarmenia.com/) խաղային հարթակը, <<Գալուստ Գիւլբենկեան>> հիմնադրամի աջակցութեամբ։
16 խաղերից բաղկացած անվճար յաւելուածը համացանցային մի աշխարհ է, որտեղ երեխաները կարող են խաղալ, սովորել եւ շփուել միմեանց հետ՝ հրաշալի թուային խաղահրապարակում: 5-10 տարեկան բոլոր երեխաները, անկախ լեզուական գիտելիքից, հնարաւորութիւն ունեն ուսումնասիրելու հայոց լեզուն եւ մշակոյթը՝ խաղերի եւ գրքերի միջոցով: Մեծ համայնքի մի մասնիկը դառնալով՝ նրանք կարող են ընկերանալ աշխարհի տարբեր ծայրերում բնակուող իրենց հայրենակիցների հետ:
<<Փլէյլենդ Արմենիա>> յաւելուածը ոչ միայն խաղերի հարթակ է, այլ նաեւ հրաշալի ուղեցոյց Սփիւռքում եւ Հայաստանում ապրող հայ ծնողների համար, ովքեր ուզում են իրենց երեխաների ժամանցը համատեղել հայոց լեզուի եւ մշակութային տարրերի ուսուցման հետ: Բացի Այբուբեն, թուեր, բառեր, գոյներ եւ հեքիաթներ ուսուցանող խաղերից, ծնողներին տրամադրւում են նաեւ աշխատանքային նիւթեր՝ <<ներկիր ինքդ>>, ոճի գրքեր, սեղանի քարտեր, բառախաղեր եւ մի շարք այլ դաստիարակչական խաղեր եւ վարժութիւններ: Նիւթերը հասանելի են մեր
կայքէջում՝ https://playlandarmenia.com/membership:
<<Փլէյլենդ Արմէնիա>>ն ունի բազմաթիւ հետաքրքիր առանձնայատկութիւններ, որոնցից է անվտանգ բազմալեզու նամակագրութեան համակարգը, որը թոյլ է տալիս երեխաներին հաղորդակցուել միմեանց հետ, իրե՛նց լեզուով: Այս յատկանիշների եւ լաւ ձեւաւորման շնորհիւ, խաղն արժանացել է <<Լաւագոյն Դիզայն>> եւ <<Լաւագոյն 2D խաղ>> մրցանակների <<Հայաստանի Բաց Խաղ Առաջնութեան>>ը:
Խաղի համակարգչային տարբերակը հասանելի է Mac եւ Windows համակարգերի համար։ Խաղը հնարաւոր է ներբեռնել <<Google Play Store>>ից, <<Amazon App Store>>ից եւ <<Apple App Store>>ից:
<<Փլէյլենդ Արմէնիա>>ն յաւակնում է դառնալ աշխարհում հայ մանուկների համար առաջին անվճար խաղային հարթակը, որը ունի ե՛ւ կրթական, ե՛ւ ժամանցային բնոյթ:
<<Դիջիթըլ Փոմըգրանեթ>> ընկերութիւնը տեղակայուած է Գիւմրիում, նպատակ ունենալով Գիւմրիի մասնագէտների հմտութիւնները բերել համաշխարհային շուկայ եւ քաղաքում ապահովել կայուն տնտեսական աճ: Կապ՝ Գայիանէ Ղանդիլեան
(g.ghandilyan@playlandarmenia.com, +374 93 758951 եւ +374 55 050588)։
1956ին հիմնուած <<Գալուստ Գիւլբենկեան>> հիմնադրամի սկզբնական նպատակն էր արուեստի, բարեգործութեան, գիտութեան եւ կրթութեան միջոցով նպաստել գիտելիքների ձեռքբերմանը եւ բարձրացնել մարդկանց կեանքի որակը: Համաձայն Գալուստ Գիւլբենկեանի վերջին կամքի եւ կտակի՝ հիմնադրամն անժամկէտ ծաւալում է իր գործունէութիւնը Լիսբոնում գտ-նուող գլխամասում եւ Փարիզի եւ Լոնդոնի մասնաճիւղերում: Հիմնադրամի հայկական համայնքների բաժինը հովանաւորում է կրթական եւ մշակութային նախաձեռնութիւններ՝ ամբողջ աշխարհում:
(Թղթակցութիւնը՝ Ընկերութենէն)
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ