Հայաստանի զինուած ուժերը Վայոց Ձորի մարզին մէջ անօդաչու թռչող սարք վար առած են

By Asbarez | Saturday, 14 May 2016

 

0514drone

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքին մէջ Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերը չէզոքացուցած են հետախուզական ան-օդաչու թռչող սարք մը (ԱԹՍ):

Այս մասին Դիմատետրի իր էջին վրայ գրած է Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Արծրուն Յովհաննիսեան: <<Այսօր ժամը 14:00ի սահմաններում Հայաստանի Վայոց Ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում Հայաստանի զինուած ուժերի ՀՕՊ եւ ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չէզոքացուել է հետախուզական ԱԹՍ: Սարքի պատկանելիութեան եւ արտադրման մասին լրացուցիչ տեղեկութիւնները կը յայտնենք յետոյ>>, յայտնած է Յովհաննիսեան:

 



comments