Գոռ Մինասեան Հայաստանին ապահովեց երրորդ արծաթ մետալը

By Asbarez | Wednesday, 17 August 2016

0818minasian

ՌԻՕ ՏԸ ԺԱՆԷՅՐՕ - Ծանրամարտի գերծանր քաշային կարգին մէջ (105+) Գոռ Մինասեան երկամարտին արձանագրեց 451 քիլոկրամ արդիւնք եւ դարձաւ արծաթէ մետալակիր՝ երրորդ արծաթ մետալը ապահովելով Հայաստանի համար:

Պոկում վարժութեան մէջ մեր մարզիկը երեք անգամ բարձրացուց ծանրաձողը, որոնցմէ ամենածանրը 210 քիլոկրամանոցն էր: Հրում վարժութեան մէջ Մինասեան իր գլխավերեւը պահեց 241 քկ ծանրաձողը:

 

 



comments