Բոլորս միասին անպարտ ենք - Արթուր Աբրահամը շնորհաւորած է Հայ մարզիկները

By Asbarez | Thursday, 18 August 2016

0818arthurabraam

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>> - Հայ արհեստավարժ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամ շնորհաւորական նամակ յղած է ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանեանին եւ ողիմպիական խաղերուն մասնակցող հայ մարզիկներուն՝ ի-րենց ձեռք բերած հիանալի արդիւնքնեուն համար։

<<Շնորհաւորում եմ համայն հայութեանն ու ըմբշամարտի արքայ Արթուր Ալեքսանեանին փառահեղ յաղթանակի առթիւ: 20 տարի անց Հայաստանն ունեցաւ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիւ է ո՛չ միայն մարզիկի, այլեւ ամբողջ հայ ազգի համար: Շնորհաւորում եմ նաեւ Ռիօ– 2016ի մեր միւս յաղթանակած մարզիկներին՝ Միհրան Յարութիւնեանին, Սիմոն Մարտիրոսեանին, Գոռ Մինասեանին: Յարգանքներս ձեզ, տղանե՛ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ էք, մենք՝ բոլորս միասին, անպարտ ենք>>, գրած է ան:

 



comments