Թուրքիոյ մէջ Հայաստան-Իւզպեքիստան խաղը կրնայ չկայանալ

By Asbarez | Friday, 13 January 2017

0113soccer

ԵՐԵՒԱՆ - Փետրուար 12ին Անթալիոյ մէջ նախատեսուած է Հայաստան-Իւզպեքիստան ընկերային հանդիպումը, սակայն հաւանական է, որ անիկա տեղի չունենայ։

Armsport.am-ը Հայաստանի ֆութպոլի դաշնակցութենէն տեղեկացաւ, որ պաշտօնական ոչ մէկ հաստատում կայ խաղին չկայանալուն վերաբերեալ:

<<Թուրքիայում այժմ տէրորիստական մի շարք ակտեր են լինում: Մեր հարեւան պետութիւնը յայտարարել էր նաեւ սահմանին պատ կառուցելու մասին:  Առաջիկայում կը լինի պաշտօնական տեղեկութիւն տարուայ առաջին հանդիպման վերաբերեալ>>, նշուած է ֆութպոլի դաշ-նակցութեան հրապարակած հաղորդագրութեան մէջ։

 



comments