Հենրիկ Մխիթարեան՝ Փրեմիէր Լիկի ամսուան լաւագոյն կօլի մրցանակակիր

By Asbarez | Saturday, 14 January 2017

0114henrik

ԵՐԵՒԱՆ - <<Սանտըրլենտ>>ի դէմ խաղին <<Մանչեսթըր Եունայթըտ>>ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանի կօլը նկատուած է <<Փրեմիէր Լիկ>>ի Դեկտեմբեր ամսուան լաւագոյն կօլը: Ըստ <<Տէյլի Մէյլ>>ի՝ Հայաստանի հաւաքականի աւագը ստացած է լաւագոյն կօլի մրցանակը։

0114henrik1

Յատկանշական քայլով մը, Հենրիկ Մխիթարեան Դիմատետրի իր էջին վրայ երախտագիտութիւն յայտնած է այս մրցանակին համար՝ զայն կիսելով քաղցկեղէ տառապող փոքրիկի մը հետ։ <<Պատիւ է ստանալ <<Պրեմիէր Լիգա>>ի ամսուայ լաւագոյն գոլի մրցանակը: Ես ցանկանում եմ այն կիսել իմ թիմի եւ <<Սանդերլենդ>>ի փոքրիկ հերոսի՝ Բրեդլի Լուէրիի հետ, ով գոլ է խփել <<Չելսի>>ին: Ուժե՛ղ եղիր, տղայ>>, գրած է Մխիթարեան։ Քաղցկեղով հիւանդ փոքրիկը <<Սանտըրլենտ>>ի երկրպագու է։

 

 

 


comments

Advertisement