Ատրպէյճան կը սրէ լարուածութիւնը սահմանին վրայ նոր զինատեսակներ տեղաւորելով

By Asbarez | Friday, 24 February 2017

0224viken1

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ>> - Հինգշաբթի, 23 Փետրուարին, լրագրողներու հետ հանդիպման ընթացքին, պաշտպանութեան  նախարար Վիգէն Սարգսեան, անդրադառնալով վերջին օրերուն սահմանին վրայ տիրող իրավիճակին, հաստատած է, որ Ատրպէյճան կը սրէ լարուածութիւնը՝ նոր զինատեսակներ մօտեցնելով սահմանին:

<<Այսօր օգտագործուել են ականանետեր, թեթեւ հրետանի: Կարծում եմ, որ մենք դրան պէտք է մշտական զգօնութեամբ մօտենանք, որովհետեւ հակառակորդը չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները, իր առջեւ դրուող խնդիրները: Մեր զինուած ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը եւ շարունակելու են կատարել իրենց գործն այնպէս, ինչպէս կատարել են միշտ: Զինադադարի ցանկացած խախտում որեւէ ձեւով չի կարող արդարացուել, որովհետեւ, իրականում զինադադարի ռեժիմը սահմանուած է միջազգային պարտաւորութիւն հանդիսացող հրադադարի մասին համաձայնագրերով: ՊՆ Զու խդիրն է ապահովել դրանց լիարժէք կատարումը պատասխան գործողութիւններով, ինչը մենք անում ենք>>, շեշտած է նախարարը:

Նոյն հանդիպման ընթացքին, նախարաը նաեւ անդրադարձած է նախընտրական պայքարին իր մասնակցութեան նպատակայարմարութեան հարցին:

<<Բանակում չի լինելու կուսակցական գործունէութիւն, ինչպէս չի եղել նախորդ ընտրութիւններում>>, յատարարած է նախարարը:

Հարցին, թէ արդեօք ԱԺ ընտրութիւններուն  իր կուսակցական ըլլալը պիտի չազդէ՞ բանակի զինծառայողներուն վրայ, նախարարը պատասխանախ է. <<Երկար տարիների ընթացքում բանակում բացառուած է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկէ, պաշտպանութեան նախարարի կուսակցական լինելը, թւում է, մի կողմից պէտք է առաւելութիւն լինի, բայց միւս կողմից պէտք է հասկանանք, որ այն բոլոր չլուծուած խնդիրները, որ կան բանակում, կապւում են այն կուսակցութեան հետ, որի անդամն եմ ես:

Բանակում չի լինելու կուսակցական գործունէութիւնը, ինչպէս չի եղել նախորդ ընտրութիւններում: Իսկ եթէ զինուորները որոշեն, որ նախարարը լաւ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քուէարկել այն կուսակցութեան օգտին, որի ցուցակը ես եմ գլխաւորում, դա իրենց ընտրութիւնն ու իրաւունքն է>>:

 



comments