ՆԱԹՕի գլխաւոր քարտուղարը կոչ կ՛ընէ Հայաստանին եւ Ատրպէյճանին վերադառնալու բանակցութեան սեղան

By Asbarez | Tuesday, 28 February 2017

 

0228nato

ՊՐԻՒՔՍԷԼ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ Երկուշաբթի, 27  Փետրուարին տեղի ունեցած համատեղ մամլոյ ասուլիսին ընթացքին ՆԱԹՕի գլխաւոր քարտուղար Հանս Սթոլթենպերկ յայտարարած է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ի խնդիր ՆԱԹՕն լիովին կ՛աջակցի Մինսկի խումբի ձեռնարկած գործընթացին:

<<Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցը: Ես մտահոգուած եմ շփման գծի երկայնքով շարունակական բռնութեան առնչութեամբ, այդ թւում՝ անցած օրերի ընթացքում: Կարեւոր է խուսափել էսկալացիայից, քանի որ այս հակամարտութիւնը ռազմական լուծում չունի եւ նրա շարունակականութիւնը հետ է պահում տարածաշրջանը:

Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ եւ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ>>, ընդգծած է ՆԱԹՕի գլխաւոր քարտուղարը:

 



comments