Կայացաւ Նալբանդեանի եւ Մամադեարովի հանդիպումը

By Asbarez | Thursday, 13 July 2017

0713mamedyarov1

ՊՐԻՒՔՍԷԼ - Երեքշաբթի, 11 Յուլիսին, Պրիւքսէլի մէջ կայացաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի արտագին գործոց նախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահներ Իկոր Փոփովի (Ռուսիա), Սթեֆան Վիսքոնթիի (Ֆրանսա) եւ Ռիչըրտ Հոկլընտի (Ամերիկայի Միացեալ նահանգներ) նախաձեռնութեամբ. ներկայ էր նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Գասփըրչիք:

Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը այս հանդիպման մասին հրապարակեց հետեւեալ հաղորդագրութիւնը.

<<Հանդիպման ընթացքին շարունակուեցին ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդեանը ընդգծեց շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտութիւնը ու այդ նպատակով շեշտեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների իրագործումը:

Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրեցին նախագահներին փոխանցել իրենց առաջարկն այս տարուայ ընթացքում գագաթաժողովի կազմակերպման վերաբերեալ:

Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց արտգործանախարարների յաջորդ հանդիպումը անցկացնել ս.թ. Սեպտեմբերին Նիւ Եորքում՝ ՄԱԿի գլխաւոր ասամբլիայի շրջանակներում>>:

 

 

comments