By Asbarez | Friday, 25 August 2017
ԹԵՀՐԱՆ, <<Ալիք>> - Անգլիական <<Մանչեսթեր Իւնայթեդ>>ի հայ կիսապաշտպան Հենրիկ Մխիթարեանին է անդրադարձել <<Manchester Evening News>> պար-բերականը: Գրում է <<armsport.am>>ը:
<<Այժմ Մխիթարեանը հիմնական կազմի ֆուտբոլիստ է: Վերջին խաղերում Մոուրինիօն փոխարինել է Մատային եւ Ռեշֆորդին՝ դաշտում թողնելով Հենրիկին՝ հասկանալով, որ թիմի 22 համարը կարող է <<կրակել>> ցանկացած պահի:
Պորտուգալացի մասնագէտը սկսել է թիմը կառուցել Փօլ Պոգբայի՝ ընթացիկ մրցաշրջանում աւելացնելով Լուկակուին եւ Մատիչին: Մխիթարեանն իր հերթին խաղին աւելացնում է մարտավարական ճկունութիւն. լինի դա 3-5-2, 4-3-3 կամ 4-2-3-1 սխեման:
Հայ կիսապաշտպանին գնել էին ուժեղացնելու աջ եզրը, սակայն նախամրցաշրջանային խաղերը եւ առաջնութեան երկու հանդիպումները թոյլ տուեցին Ժոզէին գնահատել, թէ որքան արդիւնաւէտ է Միկին դաշտի կենտրոնում: Դա ստիպեց Մոուրինիոյին փոխել իր կարծիքը Մխիթարեանի մասին>>, գրում է պարբերականը:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ