By Asbarez | Thursday, 21 September 2017
ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - <<Ոչ մի թիզ հող>> կարգախօսն իմաստ այլեւս չունի իրականում, որովհետեւ նախ՝ մենք վերցնելու հող ունենք, այնպէս չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Հայաստան-Սփիւռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրօ Մանոյեանը:
Ըստ նրա՝ առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է: <<Դրա համար <<Ոչ մի թիզ հող>> ասելը հիմա նշանակում է՝ ոչինչ չենք անելու մնացածը ետ բերելու համար>>, ասաց Մանոյեանը:
Հարցին, թէ իրականում այս հարցի վերաբերեալ տարբեր չե՞ն ՀՀԿի ու ՀՅԴի մօտեցումները, նա պատասխանեց՝ անշուշտ, տարբեր են: <<Սակայն չենք հասել հարցի կարգաւորման այն փուլին, որ ասենք՝ միասին չենք, ուրեմն մենք գնացինք, դուք մնացէք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակէտը յայտնի է, յայտնի է նաեւ ՀՀԿի տեսակէտը, եւ դրա մէջ մենք այսօր վտանգ չենք տեսնում>>, ասաց Մանոյեանը:
Յիշեցնենք, որ համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը նշել էր, որ Հայաստանը կը վերադարձնի միայն այն տարածքները, որոնք Ղարաբաղի անվտանգութեանը չեն սպառնում:
Հարցին, թէ այդ ո՞ր տարածքներն են, որ մեր անվտանգութեանն իրօք չեն սպառնում, Մանոյեանը պատասխանեց, որ եթէ Նալբանդեանը նման հարցման տեղիք է տուել, պէտք է հէնց նրան էլ այդ հարցն ուղղել: <<Մեր դիրքորոշումը հետեւեալն է՝ քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, հայկական կողմը չպէտք է խօսի որեւէ զիջման մասին: Անհրաժեշտ է, որ փոխադարձ զիջումները լինեն հաւասար, համարժէք ու միաժամանակեայ: Չպէտք է այնպէս լինի, որ մենք այսօր զիջում ենք, նրանք էլ վաղը զիջեն, որովհետեւ մինչեւ վաղը կարող է մտափոխուեն: Դրա համար էլ կարծում եմ, որ չպէտք է խօսել որեւէ զիջման մասին այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրաւունքը չի ճանաչել>>, ասաց Մանոյեանը:
Ըստ նրա՝ Նալբանդեանն իր ելոյթով ցանկացել է տեղեակ պահել՝ առաջարկուած փաթեթն ինչ է: Իսկ այդ փաթեթները երկու մասից են բաղկացած՝ միջազգային որեւէ սկզբունքների հիման վրայ պէտք է կարգաւորուի Ղարաբաղեան հարցը: Ըստ Մանոյեանի՝ միջազգային սկզ-բունքների հետ Դաշնակցութիւնը խնդիր չունի, քանի որ այդ սկզբունքներն են, որ հարցը պէտք է լուծեն խաղաղօրէն՝ առանց ուժ կիրառելու: Երկրորդն էլ, Մանոյեանի հաւաստմամբ, տարածքային ամբողջականութեան սկզբունքն է, որը նոյնպէս Դաշնակցութեան համար ընդունելի է, որովհետեւ անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ