By Asbarez | Thursday, 21 September 2017
ԵՐԵՒԱՆ, <<Երկիր>> - Սեպտեմբերի 25ին սպասուող Քուրդիստանի հանրաքուէն կապ չունի հայկական պատմական տարածքների հետ: Այս մասին Սեպտեմբերի 19ին, Հայաստան-Սփիւռք համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: <<Այն, որ քրդերը հանրաքուէ պէտք է անեն անկախութիւն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, այն վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է յաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախութեան կը փորձեն հասնել, բայց այդպէս չէ: Այն կուսակցութիւնը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մէջ: Չի նշանակում, որ չի ունենայ, կ՛ունենայ, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ սկսել յարաբերութիւնների>>, ասաց նա: Կիրօ Մանոյեանի խօսքով, պէտք է առաջին հերթին յարաբերութիւններ ստեղծել Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան հետ, որի անդամ է նաեւ Կարօ Փայլանը. <<Կայ քրդական մէկ շրջանակ, ներառեալ այն կուսակցութիւնը, որին Կարօ Փայլանն է պատկանում, որ ընդունում է Ցեղասպանսւթիւնը, ինչ որ իմաստով նաեւ հատուցման հարցն են ընդունում, ի հարկէ, չեն պատկերացնում անկախ Հայաստան այդ տարածքների վրայ, բայց ասում են, որ այնտեղ ապրելու իրաւունք ունենք: Պէտք է յատկապէս այդ շրջանի քրդերի հետ փորձենք իրար հասկանալ>>:
comments
ԵԽԽՎի Համազեկուցողները Կոչ Ըրին Պաքուին՝ Հայաստանէն Դուրս Բերելու Զօրքերը Եւ Ազատ Արձակելու Գերիները
Խրիմի Կամուրջի Պայթումին Գործով Ձերբակալուած Են 5 Մեղադրեալներ, Որոնցմէ Երեքը Հայ Են
Իրան Դարձեալ Յիշեցուց Ալիեւին, Թէ Պատմական Սահմաններու Փոփոխութիւնը Անընդունելի Է
Ալիեւ Հայաստանը Կը Զգուշացնէ Սադրանքներու Դիմելէ
Պրիւքսէլ Ուշադիր Կը Հետեւի Հայ-Ատրպէյճանական Սահմանագօտիի Կացութեան
Ատրպէյճան Կը Ծրագրէ Բերձորի Եկեղեցին Մզկիթի Վերածել
Անգարա Դատապարտեց ՄԱԿի Ընդհանուր Ժողովի Նախագահին Ծիծեռնակաբերդ Այցելութիւնը
Սուրիա Պիտի Դիմադրէ Իր Հողերուն Վրայ Որեւէ Թրքական Գործողութեան. Ասատ