Հայաստանի Առեւտուրը Եւսրասիական Տնտեսական Միութեան Հետ 2017ին Աճած Է 25 Տոկոսով

By Asbarez | Saturday, 03 February 2018

0203eurasia

ԵՐԵՒԱՆ - 2017ի Յունուար-Նոյեմբեր ամիսներուն, 2016ի նոյն ժամանակահատուածին հետ համեմատած՝ Հայաստանի եւ Եւրասիական տնտեսական Միութեան (ԵԱՏՄ) անդամ պետութիւններուն հետ փոխադարձ առեւտուրի ծաւալը աճած է շուրջ 25 տոկոսով: Այս մասին յայտարարեց Հայաստանի վարչապետ Կարէն Կարապետեան՝ Ղազախիստանի Ալմաթի քաղաքին մէջ Ուրբաթ, 2 Փետրուարին տեղի ունեցած Եւրասիական միջկառավարական խորհուրդի ընդլայնուած կազմով նիստին ընթացքին:

Կարէն Կարապետեան ըսաւ, որ իր կանխատեսումով՝ այդ թիւերը տարուան կտրուածքով ա՛լ աւելի բարձր պիտի ըլլան:

«Նոյն ժամանակահատուածում արձանագրուել է Հայաստանից դէպի ԵԱՏՄ շուկայ արտահանման մատակարակումների աճ՝ 40.4 տոկոսով, ինչպէս նաեւ ներմուծման մատակարարումների աճ՝ 18.9 տոկոսով: Նախորդ տարուայ համեմատ մեր տնտեսական ակտիւութեան (աշխուժութեան-Խմբ) ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս եւ, ակնակալում ենք, որ ՀՆԱի աճը մօտաւորապէս նոյն մակարդակի է լինելու: Կարծում եմ՝ անհրաժեշտ է ոչ միայն ամրապնդել այս միտումը, այլեւ շարունակել ջանքերն աւելի լայն արդիւնաբերական կօօպերացիայի դուրս գալու ուղղութեամբ՝ շեշտը դնելով համատեղ նորարարական նախագծերի վրայ», յայտնեց վարչապետը:

comments

Advertisement