Արցախ կ՛ողջունէ Հոլանտայի որոշումը

By Asbarez | Tuesday, 27 February 2018

2000px-Coat_of_arms_of_Artsakh.svg

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ -  Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը հետեւեալ յայտարարութիւնը հրապարակած է Հայոց Ցեղասպանութեան առնչութեամբ Հոլանտայի խորհրդարանին վաւերացուցած բանաձեւերուն մասին.

<<Բարձր ենք գնահատում Նիդերլանդների (Հոլանտա) խորհրդարանի կողմից ընդունուած որոշումը, որով երկրի օրէնսդիր մարմինը վերահաստատում է 1915թ. Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին իր դիրքորոշումը: Այս քայլը եւս մէկ ձայն է ի սատարումն միջազգային հանրութեան՝ անպատժելիութեան դէմ պայքարին եւ ապագայում նման յանցագործութիւնների կանխմանն ուղղուած ջանքերին>>:

 

comments