Վիւասել-ի Աջակցութեամբ Դովեղ Գիւղը Օժտուեցաւ Ոռոգման Ջուրի Համակարգով

By Asbarez | Monday, 16 July 2018

0712vivacell

ԵՐԵՒԱՆ - Տաւուշի մարզի Դովեղ գիւղը <<Վիւասել>>ի աջակցութեամբ օժտուեցաւ ոռոգման ջուրի համակարգով:

Բնակավայրի տնամերձ հողատարածքներու ոռոգման ցանցի կառուցման համար ներդրուած է 19.5 միլիոն դրամ: Կառուցապատման աշխատանքները իրականացուցած է <<Դովեղ>> հիմնարկը:

<<Ուրախութեամբ կարող եմ արձանագրել, որ Դովեղում իրավիճակը փոխուել է. համայնքների զարգացումը կարեւոր առաջնահերթութիւն համարող մարդկանց՝ Ռալֆ Եիրիկեանի, Ռոբերտ Նազարեանի, Սուրէն Սահակեանի, Վաչիկ Քոքոբելեանի եւ Ֆրեդ Նազարեանի ներդրման արդիւնքում տարիների խնդիրը լուծուել է: Յատկապէս սահմանապահ գիւղերում ենթակառուցուածքները կարեւոր են մի քանի տեսանկիւնից. գիւղացին հոգում է իր ապրուստի խնդիրը, չի լքում գիւղը եւ լուծւում է գիւղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս նրա անվտանգութեան հարցը>>, կը յայտնէ Դովեղ բնակավայրի վարչական տարածքի ղեկավար Սամուէլ Գորգինեան:

 

comments

Advertisement