Կարմիր Խաչի Ներկայացուցիչները Պաքուի Մէջ Այցելեցին Հայ Գերիին

By Asbarez | Monday, 06 August 2018

0724garenghazarian

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի (ԿԽՄԿ) պատուիրակութեան ներկայացուցիչները Պաքուի մէջ այցելեցին ղարաբաղեան հակամարտութեան առնչութեամբ ազատազրկուած անձերու, որոնց շարքին՝ վերջերս հայ-ատրպէյճանական սահմանը հատած Կարէն Ղազարեանին:

Երեւանի մէջ ԿԽՄԿի խօսնակ Գոհար Տէր Յակոբեան յայտնեց, որ «Համաձայն մեր յանձնագրի՝ մենք այցելում ենք  ազատազրկուածներին՝ դիտարկելու ազատազրկման պայմանները եւ նրանց հետ վարուելակերպը եւ օգնելու նրանց կապ պահպանել հարազատների հետ»:

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Յակոբեան խօսեցաւ գերեվարուած Կարէն Ղազարեանի մօր հետ եւ անոր տեղեկութիւն փոխանցեց Կարէնի մասին:

«Ուրախ եմ յայտնել, որ այսօր խօսել եմ Ադրբեջանում գերեվարուած Կարէն Ղազարեանի մօր հետ եւ նրան եմ փոխանցել Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի պատուիրակութեան ղեկավար Դոմինիկ Լիեգմից իմ ստացած շատ կարեւոր եւ սպասուած տեղեկութիւնը: Երէկ գիշեր Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում գերեվարուած Կարէն Ղազարեանին, նա ողջ եւ առողջ է եղել: Կարէնին փոխանցուել է մօր նամակը: Ինքը՝ Կարէնը, ասել է, որ իր հետ ամէն ինչ նորմալ է», գրած է Աննա Յակոբեան «Ֆէյսպուք»ի իր էջին վրայ:

comments

Advertisement