* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Օրհան Փամուք Կը Խուսափի Ցեղասպանութեան Մասին Հարցումէն

Tuesday, 17 November 2009     |    |   

Source: Asbarez
Tags: pamuk, turkey, armenian genocide

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>.- Նիւ Եորքի Քուինզ Քոլէճին մէջ, Նոյեմբեր 10ին Օրհան Փամուքի <<Անմեղութեան թանգարան>> գիրքի ներկայացման ընթացքին գրողին ուղղուած՝ Ցեղասպանութեան թեմայէն խուսափելու մասին հարցը անակնկալի բերած է Նոպէլեան մրցանակակիր հեղինակը:

Ըստ հարցի հեղինակ՝ Սորպոնի համալսարանի դոկտոր, նիւեորքաբնակ Հայկ Մարտիրոսեանը, Օ. Փամուքին յիշեցուցած է, որ վերջինս հանգուցեալ Հրանդ Տինքի հետ առաջիններէն էր Թուրքիոյ մէջ, որ քաջութիւն ունեցաւ խօսելու Հայոց Ցեղասպանութեան մասին եւ <<դրանով ինչ-որ առումով մեկնարկը տալու Թուրքիայի որոշակի արդիականացմանը>>:

<<Սակայն վերջերս կարծես թէ մի տեսակ կրաւորական դիրք էք ընդունել այդ հարցում: Յամենայնդէպս, կարծիք կայ, որ խուսափում էք այլեւս այս թեմային անդրադառնալուց: Արդեօ՞ք դա արդիւնք է Ձեր հանդէպ նախկինում կիրառուած քրէական հետապնդման, կամ գուցէ Ձեր լռութիւնն այլ հանգամանքներո՞վ է պայմանաւորուած>>, հարցուցած է Հ. Մարտիրոսեանը:

Փամուք, անակնկալի գալով՝ առանց <<ցեղասպանութիւն>> բառը արտաբերելու, ջղայնացած պատասխանած է. <<Ատիկա ինծի համար նախեւառաջ խօսքի ազատութեան խնդիր էր, եւ յետոյ՝ անիկա իմ կեանքի միակ թեման չէ: Առաւել կարեւոր խնդիրներ կան: Բացի այդ՝ այս թեմաները պէտք է քննարկուին նախեւառաջ թուրք ժողովուրդին կողմէ>>:

Հարցէն գրեթէ անմիջապէս յետոյ գրողը աւարտած է հանդիպումը ու անտեսելով ըստ ամերիկեան աւանդոյթին՝ մակագրութեան համար միջանցքին մէջ գիրքերով իրեն սպասող ընթերցողներու խումբը՝ արագ հեռացած է:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement