* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Սարգսեան. Պատմաբաններու Յանձնաժողովը Ցեղասպանութեան Ճանաչումէն Ետք

Tuesday, 06 April 2010     |    |   

Source: Asbarez
Tags: armenian genocide, historical commission, protocols, armenia-turkey

ԵՐԵՒԱՆ, <<Նիուզ Էյ.Էմ.>>.- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան հարցազրոյց մը տուած է գերմանական <<Տէր Շպիկել>> թերթին, ուր անդրադարձած է հայ-թրքական յարաբերութիւններուն ու ղարաբաղեան հակամարտութեան վերաբերող հարցերուն:

<<Թուրքիան Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու գաղափարին կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ էք դէմ դրան>> հարցումին, նախագահ Սարգսեան պատասխանած է.

<<Ինչպէս կարող է նման յանձնաժողովն անաչառ աշխատել, եթէ ցեղասպանութիւն եզրոյթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում եւ դատապարտում են: Անկարայի համար կարեւորը որոշումները ձգձգելն է. որպէսզի երբ այլ պետութիւնների խորհրդարանները կամ կառավարութիւնները փորձեն Ցեղասպանութեան մասին բանաձեւեր ընդունել, ասեն՝ մի խանգարէք, տեսէք մեր պատմաբաններն այս հարցերը լուծում են: Նման յանձնաժողով ստեղծելը կը նշանակէր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դէմ իրագործուած Ցեղասպանութեան փաստը: Դա մեզ համար անընդունելի է:

Յանձնաժողովի ստեղծումն այն դէպքում իմաստ կ՛ունենար, եթէ Թուրքիան իր մեղքը խոստովանէր: Այդ ժամանակ գիտնականները համատեղ կարող էին պատճառները հետազօտել, որոնք յանգեցրին այդ ողբերգութեանը>>:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement