ԼՂՀ Նախագահի Ուղերձը՝ Ցեղասպանութեան Զոհերի Յիշատակի Օրուայ Կապակցութեամբ

By Asbarez | Wednesday, 25 April 2012

 

Սիրելի հայրենակիցներ,

Ապրիլի 24ը մեր ժողովրդի պատմութեան մէջ է մտել որպէս ցաւի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միաւորում է աշխարհի բոլոր հայերին՝ ոգեկոչելու 1915 թուականի Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն անմեղ զոհերի յիշատակը:

Միաւորում է՝ ընդդէմ չարի ու ոճրագործութեան, բռնութեան ու ահաբեկչութեան, որը պէտք է անպայմանօրէն ճանաչուի ու դատապարտուի աշխարհի առաջադէմ մարդկութեան կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են եւ իրենց ձայնն են բարձրացնում յանուն արդարութեան յաղթանակի:

Մենք այսօր միաւորւում ենք, որպէսզի ասենք՝ հայն այլեւս ուժեղ է ու պաշտպանուած եւ կ՛անի ամէն ինչ, որպէսզի նման հրէշագործութիւններն էլ երբեք չկրկնուեն: Թուրք ժողովուրդը պէտք է մաքրի իր պատմութեան այդ սեւ բիծը եւ սերունդներին ազատի ծանր ու նուաստացուցիչ ժառանգութիւնից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի:

comments