By Asbarez | Wednesday, 23 May 2012
ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Նախկին արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան իր Դիմատետրի էջին վրայ գրած է. «Լաւ կը լինէր, որ Հայաստանի նախագահը լինէր Շիքակոյում եւ մասնակցեր ՆԱԹՕի գագաթաժողովին»։
«Հետեւում եմ Շիքակոյում ՆԱԹՕի գագաթաժողովի շուրջ իրադարձութիւններին: Մեծ հաշուով՝ լաւ կը լինէր, որ Հայաստանի նախագահն այնտեղ լինէր: Բազմակողմ նման հնարաւորութիւններ շատ չեն լինում, եւ դա փայլուն առիթ է Հայաստանին յուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, ի հարկէ, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ», նշած է Օսկանեան։ Ան աւելցուցած է. «Ես խնդիր չէի տեսնի, եթէ նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանութիւնը չլինէր այն, ինչ է՝ ՆԱԹՕի հռչակագրի նախագծում ներառուած է Հարաւային Կովկասում եւ Մոլտովայում հակամարտութիւնների լուծման վերաբերեալ ընդհանրական ձեւակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ վերջին տարիներին ընդունուած յայտարարութիւններին եւ որոշումներին: Նախ, այս մեկնաբանութիւնը պարտուողական դիրքորոշում է: Ճիշդ այն է, ինչ Ատրպէյճանը կ՛ուզէր, որ Հայաստանը այդպէս հասկանար: Երկրորդ, սա ինքնմեկուսացման ամենակարճ ճանապարհն է»:
Ըստ Օսկանեանի, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորումը ՆԱԹՕին չէ վերապահուած, ուստի անոր կողմէ որեւէ ձեւակերպում իբրեւ հիմք պիտի չընդունուի։ «Եթէ նման ձեւակերպում յայտնուէր ԵԱՀԿ փաստաթղթերում, մի գուցէ Հայաստանի արձագանգը հասկանալի լինէր:
«Չորրորդ, յամենայն դէպս, ՆԱԹՕի հռչակագրում չի ասւում, որ Ղարաբաղի հարցը պէտք է կարգաւորուի Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան շրջանակում: Այն ընդամէնը արձանագրում է երկրների այսօրուայ տէ ժիւրէ իրավիճակը:
«Հինգերորդ, եթէ այս տրամաբանութեամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը պէտք չէ մեկնի Իրան, Վրաստան եւ շատ այլ երկրներ:
«Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամէն ինչ նորմալ կ՛ընկալուէր, եթէ չլինէր նախագահի՝ Շիքակօ չմեկնելու պաշտօնական բացատրութիւնը»:
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ