* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Ըստ Վ. Յովհաննիսեանի՝ ՀՀ Իշխանութիւնները Նախօրօք Ճիշդ Քայլ Չեն Կատարեր

Friday, 18 June 2010     |    |   

Source: Yerkir
Tags: vahan hovhannisian, azerbaijan, karabakh, artsakh

Յունիս 16ին կայացած հանդիպման մը ընթացքին, ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեան յայտնած է, թէ Հայաստանը այնպէս մը կը ձեւացնէ, որ կարծէք ոչինչ փոխուած է իր շուրջը։ Սակայն, անոր հաւաստումով, իրականութիւնը այդպէս չէ, որովհետեւ ՀԱՊԿի մէջ Ռուսիան իր շահերը վեր կը դասէ իր դաշնակիցներուն շահերէն, իսկ ՆԱԹՕի մէջ Թուրքիան կը վարէ քաղաքականութիւն, որ չի համապատասխաներ Դաշինքի ուղեգիծին հետ:


<<Վերջապէս, տարածաշրջանում սկսուել է մի նոր գործընթաց՝ Եւրամիութեան <<Արեւելեան գործընկերութիւն>> ծրագիրը, որը մեծ ազդեցութիւն է թողնելու ամբողջ տարածաշրջանի վրայ>>, ըսած է Վ. Յովհաննիսեան՝ աւելցնելով, որ այդ սոյն ծրագիրի ծիրէն ներս ստեղծուելիք Խորհրդարանական վեհաժողովի՝ Եւրոնեսթի միջոցով, Եւրոմիութիւնը պիտի վերահսկէ հարաւ-կովկասեան երկիրներու ժողովրդավարացման գործընթացները:
Նշենք, որ Վ. Յովհաննիսեան Եւրոնեսթի մէջ հայկական պատուիրակութեան ղեկավարն է, եւ այնտեղ Հայաստանի կը սպասեն նոր մարտահրաւէրներ։


<<Ատրպէյճանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկման առարկայ դարձնել՝ սկսած ՄԱԿից մինչեւ Քանաքեռ-Զէյթունի ԲՇՏ, քանի որ որքան մի կառոյցը մասնագիտանում է Լեռնային Ղարաբաղի հարցում, այնքան դա ձեռնտու չէ Ատրպէյճանին: Այս Խորհրդարանական վեհաժողովում հայկական կողմն առաջարկ է ներկայացրել, որպէսզի այն հարցը, որը որեւէ երկիր համարում է կենսական, օրակարգում ընդգրկուի ոչ թէ պարզ քուէարկութեամբ, այլ բոլոր կողմերի համաձայնութեամբ՝ քոնսենսուսով (միաձայն հաւանութիւն)>>, ըսած է Վ. Յովհաննիսեան: Յիշեցնենք, որ ՀՅԴ օրակարգին վրայ կը շարունակէ մնալ ՀՀ արտաքին գործոց նախարարի հրաժարականը: <<Առաջանում են իրավիճակներ, նոր քաղաքական բեմեր, որտեղ նոր խաղացողներ են պէտք, նոր մօտեցումներ են պէտք: Մենք չունենք ո՛չ նոր մօտեցումներ, ո՛չ նոր խաղացողներ: Արտաքին գործերի նախարարութիւնում անհրաժեշտ են շատ լուրջ քատրային (մարդուժի) փոփոխութիւններ՝ թէ՛ երեւանեան օֆիսում, թէ՛ դեսպանատներում: Այդ տեսակէտը մենք յայտնել ենք դեռ Վարդան Օսկանեանի ժամանակ: Որոշ դէպքերում դա կարող է վերաբերել դեսպաններին, որոշ դէպքերում՝ աշխատակազմերին կամ այլ պաշտօնեաների>>, նշած է Վ. Յովհաննիսեան:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement