* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Նալբանդեան Համանախագահներու Յայտարարութիւնը Ողջունելի Կը Գտնէ

Tuesday, 14 July 2009     |    |   

Source: Asbarez
Tags: armenia, nalbandian

ԵՐԵՒԱՆ.- ՀՀ արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան, անցեալ Շաբաթ օր, Երեւանի մէջ, ԱՄՆ արտաքին գործոց նախարարի առաջին տեղակալ Ճէյմս Սթայնպըրկի հետ ունեցած մամլոյ ասուլիսին ընթացքին յայտարարած է, որ Հայաստան կ՛ողջունէ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահ երկիրներու նախագահներու յայտարարութիւնը: Անդրադառնալով նախօրէին նախագահներու յայտարարութենէն ետք, ԵԱՀԿի եւ համանախագահ երկիրներու պաշտօնական կայքէջերուն վրայ յայտնուած տեղեկատուութեան՝ այսպէս կոչուած «Մատրիտեան սկզբունքներ»ու վերաբերեալ (տես էջ 8), Էդուարդ Նալբանդեան յայտնած է, թէ «Որոշ մանրամասներու շուրջ ընթանում են բանակցութիւններ, որոշ մանրամասներ չեն քննարկուել: Բայց կարեւոր է, որ այն, ինչի մասին բաւական երկար ժամանակ յայտարարում էր Հայաստանը, այնտեղ միանշանակօրէն ասւում է.

Ղարաբաղի կարգավիճակը պէտք է որոշուի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտայայտմամբ, որը պէտք է ունենայ իրաւական պարտադրող ուժ: Կարեւոր է, որ խօսւում է անխափան ցամաքային կապի մասին Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Կարեւոր է, որ խօսւում է անվտանգութեան երաշխիքների մասին: Սրանք կարեւոր էլեմենտներ (տարրեր են-Խմբ.) են, որոնց մասին Հայաստանը բազմիցս յայտարարել է որպէս կարեւորագոյն հիմք՝ Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Նալբանդեան, յատկապէս անդրադառնալով Միացեալ Նահանգներու դերակատարութեան Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման գոծընթացին մէջ՝ յայտնած է. «Միացեալ Նահանգները, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկը, լուրջ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, եւ մենք ողջունում ենք ԱՄՆ եւ միւս համանախագահ երկրների համատեղ կառուցողական ջանքերը՝ մեր եւ տարածաշրջանի համար այս առանցքային հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում: Եւս մէկ անգամ ընդգծուեց, որ Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ուղղութեամբ, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրայ:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement