* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

ԼՂՀ Նախագահը Չի Բացառեր Պատերազմի Վերսկսումը

Thursday, 24 June 2010     |    |   

Source: STEPANAKERT
Tags: karabakh, war, bako sahakian,

Ռուսական լրատուամիջոցներու թղթակիցներու հետ ունեցած զրոյցի մը ընթացքին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեան յայտնած է, թէ Լեռնային Ղարաբաղի մէջ պատերազմական գործողութիւններու վերսկսումը չի բացառուիր՝ յատկապէս Ատրպէյճանի կողմէ պարբերաբար հնչող ռազմատենչ յայտարարութիւններու համապատկերով: <<Նման յայտարարութիւններ Պաքուից հնչում են գրեթէ ամէն օր: Այդ երկրում հակահայկական, հակաղարաբաղեան <<հիսթերիա>> է տիրում: Պետական քարոզչական մեքենան վաղուց գործում է այդ ձեռագրով, ինչի մասին վկայում են սահմանային գօտում տեղի ունեցած հէնց վերջին սադրիչ գործողութիւնները, որոնք եւ մեր բանակի զինուորների զոհուելու պատճառ հանդիսացան>>, նշած է Բակօ Սահակեան՝ աւելցնելով. <<Նման վերաբերմունքով է՛լ աւելի է բարձրանում մեր բանակի մարտունակութիւնը, եւ պատերազմի վերսկսման դէպքում մեզ ոչինչ չի մնայ անել, քան ռազմական գործողութիւններ վարել Ատրպէյճանի տարածքում>>:


Ըստ ԼՂՀ նախագահին, հակամարտութեան կարգաւորումը պէտք է հիմնուած ըլլայ փոխզիջումներու վրայ: <<Ցաւօք, մեր բոլոր նախաձեռնութիւնները, որքան էլ  կառուցողական լինեն, մերժւում են Ատրպէյճանի կողմից: Աւելին, մենք այսօր լուրջ հիմքեր չունենք հակամարտութեան լուծման մասին ենթադրութիւններ անելու, քանի որ հակամարտող հիմնական կողմը չի մասնակցում բանակցային գործընթացին, ինչն էլ որոշակի դժուարութիւնների է յանգեցնում: Այսօրուայ դրութեամբ, հիմնական միջնորդ է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Ցաւօք, վերջինս դեռ չի կարողանում յաջողութիւն արձանագրել: Այնուամենայնիւ, դա չի նշանակում, թէ Մինսկի խումբը սպառել է իր հնարաւորութիւնները: Ես գտնում եմ, որ նա ի վիճակի է շարունակել բանակցային գործընթացը, մինչեւ զայն տրամաբանական աւարտին հասցնելը>>, մատնանշած է Արցախի նախագահը:
Պատասխանելով լրագրողներուն կողմէ հնչած այն հարցին, թէ՝ ԼՂ ի՞նչ կ՛ակնկալէ  միջազգային հանրութենէն, երբ նոյնիսկ Հայաստանը չէ ճանչցած Ղարաբաղի անկախութիւնը, Բակօ Սահակեան պատասխանած է, թէ միջազգային հանրութեան մօտ Հայաստանը կը կրէ որոշ պատասխանատուութիւն ու կը փորձէ չբորբոքել իրավիճակը: <<Եթէ այդ ճանաչումը մեզ համար պէտք է թողնի անցանկալի որոշակի հետեւանքներ, մասնաւորապէս՝ ուժեղացնելով լարուածութիւնը տարածաշրջանում, բնականաբար, դա ճիշդ որոշում չէր լինի Հայաստանի կողմից>>, իր խօսքը ամփոփած է նախագահ Սահակեան:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement