Հայաստան Մնայուն Բնակիչներուն Թիւը 3 Միլիոն 277 Հազար Է

By Asbarez | Tuesday, 31 July 2012

Հայաստանի Ազգային վիճակագրութեան ծառայութեան կողմէ հրապարակուած տուեալներուն համաձայն, Հայաստանի մէջ մնայուն բնակութիւն հաստատողներուն թիւը՝ Յուլիս 2012ի դրութեամբ, 3 միլիոն 277 հազար է, 2 միլիոն 98 հազարը՝ քաղաքներուն, 1 միլիոն 178.9 հազարը՝ գիւղերուն մէջ։

Երեւանի մէջ կ՛ապրի 1 միլիոն 129.3 հազար մարդ, Արագածոտնի մարզին մէջ՝ 143 հազար անձ (33.3 հազարը քաղաքը, 109.7 հազարը՝ գիւղը), Արարատի մարզին մէջ՝ 282.3 հազար անձ (83.3 հազարը քաղաքը, 199 հազարը՝ գիւղը), Արմաւիրի մարզին մէջ՝ 287.9 հազար անձ (102.5 հազարը քաղաքը, 185.4 հազարը՝ գիւղը), Գեղարքունիքի մարզին մէջ՝ 242.8 հազար անձ (80 հազարը քաղաքը, 162.8 հազարը՝ գիւղը), Լոռիի մարզին մէջ՝ 281.9 հազար անձ (165.1 հազարը քաղաքը, 116.8 հազարը՝ գիւղը), Կոտայքի մարզին մէջ՝ 284 հազար անձ (159.6 հազարը քաղաքը, 124.4 հազարը՝ գիւղը), Շիրակի մարզին մէջ՝ 282 հազար անձ (169.2 հազարը քաղաքը, 112.8 հազարը՝ գիւղը), Սիւնիքի մարզին մէջ՝ 143 հազար անձ (33.3 հազարը քաղաքը, 109.7 հազարը՝ գիւղը), Վայոց ձորի մարզին մէջ՝ 56.1 հազար անձ (19.4 հազարը քաղաքը, 36.7 հազարը՝ գիւղը), Տաւուշի մարզին մէջ՝ 134.8 հազար անձ (52.8 հազարը քաղաքը, 82 հազարը՝ գիւղը)։

comments