* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
25 February , 2012: ARS Seminar - Click here for details 26 February , 2012: Film Screening: Charents - In search of my Armenian poet - Click here for details 03 March , 2012: Hayastan All-Armenian Fund: Fundraising Dinner - Click here for details 18 March , 2012: Narek Duryan in C'est la Vie - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 25 February , 2012: ARS Seminar - Click here for details

Ռուսիոյ Նախագահը Այցելեց Ծիծեռնակաբերդի Յուշահամալիր

Monday, 23 August 2010     |    |   

Source: Արմէնփրէս
Tags: russia, armenia, armenian genocide

ԵՐԵՒԱՆ, <<Արմէնփրէս>>.- Պետական այցելութեամբ Հայաստան գտնուող Ռուսիոյ նախագահ Տմիդրի Մետվետեւ Հինգշաբթի, Օգոստոս 19ին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանի ուղեկցութեամբ, այցելեց Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակը յաւէրժացնող Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Ան ծաղկեպսակ դրաւ յուշակոթողին, ծաղիկներ զետեղեց անմար կրակին մօտ՝ յարգելով Ցեղասպանութեան անմեղ զոհերու յիշատակը:

Հայոց Ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեան Ռուսիոյ նախագահին ներկայացուց Ծիծեռնակաբերդի յուշակոթողի կառուցման պատմութիւնը, Ապրիլի 24ի խորհուրդը եւ հետաքրքրական պատմութիւններ գրականութենէն, որոնք կ՛առնչուին հայ-ռուսական յարաբերութիւններուն:

Մետվետեւ Յիշատակի ծառուղիին մէջ ջրեց 2008ի Հոկտեմբերին այցի ընթացքին իր տնկած եղեւնին:

Յայտնենք, թէ Ռուսիոյ խորհրդարանը 1995ի Ապրիլ 14ին՝ 1915-1922 թուականներու Ցեղասպանութիւն իրագործողները դատապարտող եւ Ապրիլ 24ը Հայոց Ցեղասպանութեան զոհերու յիշատակի օր ճանչցող հռչակագիր մը վաւերացուցած էր:

Ռուսիոյ նախագահի գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմեն արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով, պաշտպանութեան նախարար Անատոլի Սերդիւկով եւ այլ բարձրաստիճան պաշտօնատարներ:

<<Զուարթնոց>> միջազգային օդակայանին մէջ, Ռուսիոյ նախագահին եւ անոր կնկան դիմաւորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ առաջին տիկինը:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement