* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Հայաստան Կառուցողական Կը Բնորոշէ Նախագահներու Հանդիպումը

Sunday, 19 July 2009     |    |   

Source: Asbarez
Tags: sargsyan, aliyev, medvedev, nagorno karabakh, nkr, armenia, azerbaijan, russia, minsk

ՄՈՍԿՈՒԱ.- Հայաստանի նախագահի գրասենեակին կողմէ երէկ երեկոյեան հրապարակուած հաղորդագրութիւնը ամփոփ տեղեկագրութիւն մը կը ներկայացնէ Մոսկուայի մէջ նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած հանդիպման մասին:

Սոյն հանդիպման մթնոլորտը գնահատելով՝ հաղորդագրութիւնը կը նշէ, թէ «Կողմերը կառուցողական տրամադրուածութիւն են ցուցաբերել՝ շարունակելու հակամարտութեան խաղաղ կարգաւորման շուրջ բանակցութիւնները»:

Նշենք, որ նախագահներու հանդիպումը տեղի ունեցաւ Մոսկուայի «Փրեզիտընթ» պանդոկին մէջ, Ուրբաթ երեկոյեան: Ըստ նոյն հաղորդագրութեան, «Հանդիպումը սկսուել է երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամետեարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեաքովի, Պեռնար Ֆասիէի, Մէթիու Պրայզայի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անճէյ Քասփրչիքի մասնակցութեամբ: Այնուհետեւ, Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահները բանակցութիւնները շարունակել են դէմ առ դէմ ձեւաչափով, որից յետոյ բանակցութիւններին կրկին միացել են համանախագահները եւ արտգործնախարարները»:

Պաշտօնական հաղորդագրութիւնը կ՛եզրափակուի արձանագրելով, որ «Նախագահներ Սերժ Սարգսեան եւ Իլհամ Ալիեւ յանձնարարել են արտգործնախարարներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին նախապատրաստական աշխատանքներ տանել, նախագահների՝ այս աշնանը հնարաւոր հանդիպման կազմակերպման ուղղութեամբ»:

Այլ աղբիւրներու համաձայն, հանդիպումը տեւած է երեք ժամ եւ քառասուն վայրկեան: Իսկ նախագահներու առանձնազրոյցը տեւած է երկու ժամ: «Թերթ էյ.Էմ.» լրատուական ծառայութիւնը յաւելեալ մանրամասնութիւններով նկարագրած է ժողովին աւարտը: Ըստ այս աղբիւրին, «Հանդիպման աւարտից յետոյ, առաջինը Կանաչ սրահից դուրս եկաւ Ալիեւը՝ Էլմար Մամետեարովի եւ Մէթիու Պրայզայի ուղեկցութեամբ, որոնց հետեւում էր Եուրի Մերզլեաքովը: Ատրպէյճանի նախագահը բաւական մտահոգ տեսք ունէր. նա հեռացաւ՝ անգլերէն զրուցելով ամերիկացի համանախագահի հետ: Այնուհետեւ Պրայզան եւ Մերզլեաքովը վերադարձան Կանաչ սրահ, եւ որոշ ժամանակ անց սրահից դուրս եկան Սերժ Սարգսեանը, Էդուարդ Նալբանդեանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու Անճէյ Քասփրչիքը: Սերժ Սարգսեանը բարձր տրամադրութիւն ունէր եւ ժպտում էր ուղեկցողներին եւ լրագրողներին: Նշենք նաեւ, որ հանդիպումից յետոյ ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պեռնար Ֆասիէ յայտարարեց, թէ՝ քայլ առաջ չեղաւ, սակայն քայլ յետ նոյնպէս չեղաւ»:

 

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement