* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Ըստ Սարգսեանի՝ Քոսովոյի Վերաբերեալ Լա Հէյի Դատարանին Որոշումը Ամէն Ինչ Իր Տեղը Դրաւ

Monday, 20 September 2010     |    |   

Source: Asbarez
Tags: armenia, nagorno karabakh, kosovo

ԵՐԵՒԱՆ.- Ուքրանական <<Փրոֆիլ>> պարբերականին համար իր տուած հարցազրոյցին ընթացքին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան յայտնած է, թէ <<Հաագայի (Լա Հէյ) դատարանի՝ Քոսովոյի կողմից անկախութեան միակողմանի հռչակումը միջազգային իրաւունքին չհակասելու մասին որոշումից յետոյ ամէն ինչ իր տեղն ընկաւ>>։

Հայաստանի նախագահը նաեւ յիշեցուցած է, որ Լեռնային Ղարաբաղը նոյնպէս ինքնորոշուած է միակողմանիութեան կարգով: <<Նոյնիսկ եթէ մինչեւ վերջերս ոեւէ մէկը խօսում էր այն մասին, թէ ազգերի ինքնորոշման իրաւունքը հակասում է միւս հիմնարար իրաւունքին՝ տարածքային ամբողջականութեանը, ապա հէնց դրա համար էլ այս տարի Ալմաթիում կայացած ԵԱՀԿի նախարարների գագաթնաժողովին յստակ յայտարարուեց, որ երեք սկզբունքները (դրանք ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի սկզ-բունքներն են), որոնց հիման վրայ մենք բանակցում ենք, հաւասար են>>, աւելցուցած է նախագահ Սարգսեան։

Հարցազրոյցին ընթացքին Հայաստանի նախագահը նաեւ անդրադարձած է հայ-թրքական շփումներուն՝ յայտնելով, որ հայկական կողմը այս պահուն կը սպասէ, թէ Թուրքիոյ մէջ երբ պիտի յայտնուի քաղաքական ուժ կամ քաղաքական առաջնորդներ, որոնք պատրաստ պիտի ըլլան քաղաքական կամք դրսեւորելու՝ յարաբերութիւնները կարգաւորելու համար:

Սերժ Սարգսեանի խօսքերով, Թուրքիոյի հետ առանց նախապայմաններու յարաբերութիւններ սկսելու որոշումը <<իր կեանքի ամենադժուար քայլերից մէկն է եղել>>:

<<Ես սխալ էի համարում նեղացածի, վիրաւորուածի կեցուածք ընդունելը եւ սպասելը մինչեւ թուրքերն իրենք ընդունեն Ցեղասպանութիւնը, յետոյ միայն վերականգնել յարաբերութիւնները: Իմ մօտեցումը մեր հասարակութեան կողմից միանշանակ չընդունուեց, առաւել եւս՝ Հայաստանի սահմաններից դուրս ապրող հայերի կողմից: Եւ դա հասկանալի է. մեր ժողովուրդը զգացմունքային է: Բայց ես ուրախ եմ, որ մեր ժողովուրդը, վերջիվերջոյ, ընկալեց այդ գաղափարը>>, ըսած է Հայաստանի նախագահը՝ կարծիք յայտնելով, որ <<հիմա շատ քչերն են մտածում, որ ինքը սխալ է եղել>>:

Գիւմրիի մէջ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկէտները երկարացնելու մասին Հայաստանի իշխանութիւններուն կայացուցած վերջին որոշումին վերաբերեալ, նախագահ Սարգսեան յայտնած է, թէ <<Ինքն անձամբ դա արել է հաճոյքով>>:

<<Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ կան շատ սպառնալիքներ եւ վտանգներ: Որոշ երկրներ առանձին դէպքերում նոյնիսկ կասկածի տակ են առնում հայերի՝ իրենց պատմական հողում ապրելու իրաւունքը>>, նշած է Սարգսեան՝ խօսելով նաեւ այդ հարցին մէջ երկու կողմերուն ունեցած շահին մասին, ըսելով, որ ռուսական կողմին շահը իր Զինուած ուժերուն զարգացման, իր ռազմավարական շահերուն երկարատեւ ծրագրաւորման հնարաւորութիւնն է: <<Մեր շահագրգռութիւնը՝ մեր անվտանգութեան ապահովման գործում օգնութիւնն ու աջակցութիւնն է>>, նշած է նախագահը եւ աւելցուցած. <<Սա լուրջ գործօն է ռազմական գործողութիւնները չվերսկսելու, դրանք կանխելու համար, եւ լաւ հնարաւորութիւն՝ մեր բանակը ժամանակակից չափանիշներով վերազինելու համար>>:

Անդրադառնալով ՆԱԹՕի հետ համագործակցութեան՝ Հայաստանի նախագահը յայտնած է, թէ Դաշինքին հետ աշխատանքը Հայաստանին հնարաւորութիւն կու տայ արդիականացնելու հայկական բանակը, կատարելու բարեփոխումներ ու որոնելու անվտանգութեան համակարգ կառուցելու ճիշդ եւ արդի ուղիներ:

Դաշինքի մասին իր դրական խօսքը սակայն, ինչպէս ընդգծած է Սերժ Սարգսեան, չի նշանակեր, որ Հայաստանը կը պատրաստուի անդամակցելու ՆԱԹՕին:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement