Հայաստան Կասեցուց Հունգարիոյ Հետ Դիւանագիտական Յարաբերութիւնները

By Asbarez | Friday, 31 August 2012

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- Նախագահ Սերժ Սարգսեան Օգոստոս 31ին արտակարգ խորհրդակցութեան մը հրաւիրեց Հայաստանի մէջ հաւատարմագրուած ՄԱԿի անդամ պետութիւններու դեսպանները ու Հայաստանի մէջ գործող միջազգային կառոյցներու ղեկավարները, եւ անոնց ներկայացուց Հայաստանի Հանրապետութեան տեսակէտն ու ՀՀ Ազգային անվտանգութեան խորհուրդին այդօր ընդունած որոշումը՝ իր պատիժը կրելու համար Հունգարիոյ իշխանութիւններուն կողմէ Ռամիլ Սաֆարովը գաղտնօրէն Ատրպէյճան տեղափոխելու փաստին կապակցութեամբ:

Նախագահ Սերժ Սարգսեան դեսպաններուն յայտնած է հետեւեալը.

«Ցաւօք, այսօր արտառոց առիթով ենք ձեզ հրաւիրել նախագահի նստավայր: Ինչպէս գիտէք, հայ սպայ Գուրգէն Մարգարեանին սպանած ադրբեջանցի զինծառայողը, Հունգարիայի կողմից վերադարձուել է Ադրբեջան: Եւ ինչպէս մենք նախազգուշացնում էինք բազմաթիւ անգամներ, Ադրբեջանի նախագահի կողմից անյապաղ ներում է շնորհուել նրան:

Դա տեղի է ունեցել, քանի որ Եւրոպական միութեան եւ ՆԱՏՕի անդամ Հունգարիայի իշխանութիւնները գործարքի մէջ են մտել Ադրբեջանի իշխանութիւնների հետ:

Չեմ ուզում կրկին անդրադառնալ Գուրգէն Մարգարեանի սպանութեան հանգամանքներին. դրանք բոլորին քաջ յայտնի են: Ինչպէս ցոյց տուեց դատավարութիւնը, այդ վայրագութիւնը տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ Գուրգէն Մարգարեանը հայ էր:

Այդ յանցագործութեան կատարումից անմիջապէս յետոյ, ինչպէս Հունգարիայի իշխանութիւնները, այնպէս էլ Եւրոպական միութեան եւ ՆԱՏՕի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ յորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ յորդորում էին վստահել այդ կարեւոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատութեանը:

Մենք ամենայն ուշադրութեամբ հետեւում էինք ոճրագործի շուրջ բոլոր զարգացումներին: Հունգարիայի նախագահի, խորհրդարանի խօսնակի, արտաքին գործերի նախարարի, դեսպանի հետ մեր իւրաքանչիւր հանդիպման ժամանակ այս հարցն արծարծուել է եւ մենք բազում անգամ ստացել ենք հաւաստիացումներ, որ յանցագործի վերադարձը Ադրբեջան կամ փոխանցումը բացառւում է: Նոյնն են ասել մեր հարցումներին ի պատասխան Հունգարիայի արտաքին գերատեսչութիւնում եւ խորհրդարանում վերջին օրերի շփումների ընթացքում: Տեղի ունեցած ուխտադրուժ զարգացումների արդիւնքում՝ մարդասպանը յայտնուեց Բաքւում եւ ազատութեան մէջ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Ուղղակի ոչինչ չունեմ ասելու: Այդ երկիրը իր քայլերով խօսում է իր մասին, եւ ես չեմ որ դա պէտք է բացատրեմ:

 

Պարոնա՛յք եւ տիկնա՛յք դեսպաններ, իրենց այս համատեղ գործողութիւններով Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանութիւնները դուռ բացեցին նման յանցագործութիւնների կրկնութեան համար: Այս որոշմամբ, նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին: Նրանք այսուհետեւ գիտեն, որ էթնիկ կամ կրօնական ատելութեան հողի վրայ կատարուած սպանութիւնը կարող է անպատիժ մնալ:

ԵՍ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ ՉԵ՛Մ ԿԱՐՈՂ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ ԴԱ ՀԱՆԴՈՒՐԺԵԼ Չ՛Ի ԿԱՐՈՂ: ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԴԱ ՉԻ ՆԵՐԵԼՈՒ:

Ես պաշտօնապէ՛ս յայտարարում եմ, որ այսօր մենք կասեցնում ենք Հունգարիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները եւ բոլոր պաշտօնական կապերը:

Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների յստակ եւ միանշանակ գործողութիւնները այս դէպքի կապակցութեամբ:

Այս ամէնը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմութեան առջեւ:

Կէս-գործողութիւններն ու դատարկախօսութիւնները անընդունելի են:

Տեղի ունեցածի հանդէպ գործողութիւնների հիման վրայ ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգութեան հանդէպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին:

Խնդրում եմ ձեզ ամենաշտապ կերպով փոխանցել իմ այս անձնական ուղերձը ձեր պետութիւնների ղեկավարներին ու կառավարութիւնների ղեկավարներին:

Այսքա՛նը: Չգիտեմ, իմաստ ունի՞ հարց ու պատասխան սկսել, թէ ոչ: Կարծում եմ, որ՝ ո՛չ, որովհետեւ, իրօ՛ք, տեղի ունեցածը մի այնպիսի բան է, որ նորմալ մարդու, նորմալ գործչի ուղեղի մէջ շատ մեծ դժուարութեամբ կարող է տեղաւորուել: Չեմ ուզում աւելորդ բառեր ասել, բայց զարգացած երկիրը, իրեն քաղաքակիրթ համարող երկիրը իրաւունք չունի՛ այսպէս վարուելու, եւ այդպիսի երկիրն արժանի է իր գործընկերների գնահատականին»:

comments

More headlines

Յայտարարութիւն

«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը

Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը

Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ

Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին

Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը

Ըստ Հայաստանի Արտաքին Գործոց Նախարարութեան. Ազրպէյճանը Անթաքոյց Կերպով Կը Ծրագրէ Հաւաքական Պատիժի Ենթարկել Լեռնային Ղարաբաղի Ամբողջ Ժողովուրդը

Արցախի Նախագահը Անվտանգութեան Խորհուրդի Նիստի Հրաւիրեց. Քննարկուեցան Առեւանգուած Քաղաքացիները Վերադարձնելու Քայլերը

Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ

Ստեփանակերտը Կը Հերքէ Լուրերը Աղտամի Ճանապարհի Վերաբերեալ Որոշում Տալու Մասին

Advertisement