ՀՅԴ. «Սահակաշվիլին Ստեղծել Է Մի Երկիր, Որտեղ Ընդդիմութիւնը Կարող Է Յաղթել»

By Asbarez | Tuesday, 02 October 2012

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- Ազգային ժողովի դահլիճին մէջ շատերը կը ծաղրէին Սահակաշվիլին, որ ան փողկապ կ՛ուտէ, բայց ան ստեղծած է երկիր մը, ուր ընդդիմութիւնը կրնայ յաղթել: Այդ մասին Ազգային ժողովի յայտարարութիւններուն ընթացքին ըսած է ՀՅԴ խմբակցութեան պատգամաւոր Վահան Յովհաննիսեանը:

«Իսկ մեր երկրում ընդդիմութեանը յանձնում են դատարանների ձեռքը, բոլորովին անհիմն ձեւով: Նա իրենց երկիրն է, սա էլ մեր, թէ ինչո՛ւ պէտք է մենք իրենց նախանձենք, ես դա չեմ հասկանում: Թէ ձեզ թւում է, որ վրացի գիւղացին աւելի լաւ է ապրում, քան հայը, սխալւում էք, ընտրակաշառք չեն վերցնում, որովհետեւ չեն տալիս, որովհետեւ դուք չէք այնտեղ իշխանութիւն», յայտնած է ան։

Վահան Յովհաննիսեանին հակադարձելով՝ խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեան ըսած է. «Դուք քննադատում էք իշխանութիւնը, բայց առանց իշխանութեան չէք կարող»։

comments