* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Ըստ Պաքուի՝ Արցախի Հարցը Գարնան Պիտի Քննուի ՆԱԹՕի Կողմէ

Sunday, 14 November 2010     |    |   

Source: Էյ.Փի.Էյ.
Tags: nagorno karabakh, nkr, azerbaijan, nato

ՊԱՔՈՒ, «Էյ.Փի.Էյ.».- Ատրպէյճանի խորհրդարանի փոխնախագահ Զիաֆետ Ասքերով յայտարարած է, թէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ բանաձեւը պիտի քննարկուի ՆԱԹՕի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքին:

Ըստ անոր, բանաձեւը, որուն քննարկումը նախատեսուած էր աշնանային նստաշրջանին, յետաձգուած է Ատրպէյճանի խորհրդարանական ընտրութիւններուն պատճառով։

«Մենք նամակով դիմած ենք ՆԱԹՕի խորհրդարանական վեհաժողովի ղեկավարին եւ նշած, թէ ատրպեճանական պատուիրակութիւնը չի կրնար մասնակցիլ նիստին, խորհրդարանական ընտրութիւններու պատճառով, խնդրելով բանաձեւին քննարկումը յետաձգել յաջորդ նստաշրջան։ Ստացած ենք դրական պատասխան», ըսած է Ասքերով։

Կը նախատեսուէր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ բանաձեւը քննուի Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւիոյ մէջ, Նոյեմբեը 12-16ին կայանալիք վեհաժողովին ընթացքին։

ՆԱԹՕի խորհրդարանական վեհաժողովին մէջ հայկական պատուիրակութեան ղեկավար Կարէն Աւագեան արդէն յայտնած էր, թէ բանաձեւը չքննարկելու խնդրանքով ՆԱԹՕի խորհրդարանական վեհաժողովին դիմած էր նաեւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Յովիկ Աբրահամեանը։ 

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement