Հայաստան Մտահոգ Է Կազայի Մէջ Տիրող Իրավիճակով

By Asbarez | Tuesday, 20 November 2012

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».- 19 Նոյեմբերին Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեան պաշտօնական այցելութիւն տուաւ Քուէյթ: Նոյն օրը ան բանակցութիւններ կատարեց Քուէյթի փոխվարչապետ, արտաքին գործոց նախարար շէյխ Սապահ Խալէտ Ալ Համատ Ալ Սապահի հետ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարուեցաւ տարածաշրջանային խնդիրներուն: Լուսարձակի տակ առնելով Կազայի մէջ տեղի ունեցող զարգացումները՝ Հայաստանի արտաքին գործոց նախարարը յայտնած է. «Հայատանը, ինչպէս եւ միջազգային հանրութիւնը, խիստ մտահոգուած է Գազայի հատուածում եւ նրա շուրջն աճող լարուածութեամբ:

Ուժի կիրառումը, որը յանգեցրել է խաղաղ բնակչութեան շրջանում տասնեակ զոհերի, լուրջ վնաս է հասցնում տարածաշրջանային առանց այդ էլ փխրուն իրավիճակին:

Պէտք է վերջ դնել ուժի սպառնալիքին եւ ուժի կիառմանը: Խորապէս համոզուած ենք, որ խաղաղ ճանապարհով, բանակցութիւնների միջոցով հարցերի լուծմանն այլընտրանք չկայ»:

comments

Advertisement