ՀՅԴի Շնորհաւորական Ուղերձը Արցախեան Շարժման 25րդ Տարեդարձի Առթիւ

By Asbarez | Friday, 22 February 2013

 

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր, Փետրուարի 20ին, լրանում է Արցախեան Շարժման 25րդ տարեդարձը: Արցախեան պայքարի շնորհիւ ազատագրուեց մեր հայրենիքի մի հատուածը, ստեղծուեց մեր նորօրեայ անկախ պետականութիւնը: Արցախեան շարժումը հայ ժողովրդին վերադարձրեց հպարտութիւն, սեփական ճակատագիրը տնօրինելու, պայքարելու եւ յաղթելու վճռականութիւն:  Յաղթանակը հնարաւոր դարձաւ հայ ժողովրդի միասնականութեան, համահայկական ներուժի մէկտեղման, անմնացորդ նուիրումի շնորհիւ:

Այսօր Հայաստանի Հանրապետութիւնը, Արցախը, համայն հայութիւնը նոր մարտահրաւէրների առջեւ են: Պարտաւոր ենք գիտակցել, որ մեր ոգու եւ համատեղ ջանքի պահպանմամբ է հնարաւոր Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը, հայութեան իղձերի իրականացումը, Արցախեան ազատամարտի ձեռքբերումների իրաւական ամրագրումը:

Հայրենակիցներ,

Շնորհաւորում ենք բոլորիս Արցախեան Շարժման 25րդ տարեդարձի կապակցութեամբ: Համոզուած ենք՝ Արցախեան Շարժման գաղափարները մեր գալիք յաղթանակների ուղենիշն են:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
20 Փետրուար, 2013

comments