Րաֆֆի Յովհաննէսեանի Համաձայն՝ Երկու Կաթողիկոսները Աճապարեցին Սարգսեանը Շնորհաւորելու

By Asbarez | Tuesday, 26 February 2013

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Հաշուէք փակ դռները Էջմիածնում, ընդմիշտ Ռուսաստան, Ամերիկա մեկնածների տների դռները: Մենք մեր ուժերով մեր Հայաստանը կը դարձնենք վերադարձի երկիր: Ոչ ոք մեզնից չի խլի մեր երկիրը, մեր իրաւունքը, մեր Սահմանադրութիւնը», յայտարարած է Րաֆֆի Յովհաննէսեան՝ Արմաւիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչներուն հետ ունեցած  հանդիպումին ընթացքին։

Անոր համաձայն, ինք ոչինչ ունի ըսելիք, բացի գլուխ խոնարհել քաղաքի բնակիչներուն առջեւ՝ նախագահական ընտրութիւններուն իրեն նկատմամբ ցուցաբերուած աջակցութեան համար (հոն Յովհաննէսեան յաղթած էր գործող նախագահ Սերժ Սարգսեանին): «Շատերը չէին հաւատում ժողովրդի յաղթանակին, Էջմիածինը հաւատաց եւ դուք յաղթեցիք, իշխaանութիւնը վերադարձրիք ժողովրդին՝ ինքներդ ձեզ», հաստատած է ան։

«Վլադիմիր Պուտինը, իմ ծննդավայր Ամերիկան, Ֆրանսիան շտապեցին: Սուրբ Կաթողիկոսը, ում ես շատ յարգում եմ, ինքս էլ հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, նոյնպէս շտապեց: Սա ոչ Ամենայն հայոց կաթողիկոսի, ոչ էլ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի հարցը չէ: Նրանք պէտք է հոգեւոր հարցերը լուծեն: Սա Սերժի եւ Րաֆֆիի, Ռուսաստանի եւ Ամերիկայի հարցը չէ: Սա ժողովրդի հարցն է, եւ նա իշխանութիւնը վերադարձրել է իրեն», նշած է Յովհաննիսեան:

comments