* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Ջաւախքի Հայութիւնը Կը Պահանջէ Դաշնակցային Վրաստանի Ստեղծումը

Thursday, 30 July 2009     |    |   

Source: Asbarez
Tags: javakhk

ԱՍՊԱՐԷԶ.- Ջաւախքի եւ Քուէմօ-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպութիւնները հրապարակած են նոր յայտարարութիւն մը, ուր վերահաստատած են իրենց պահանջը՝ Վրաստանը դաշնակցային պետական կառուցուածքով օժտելու կապակցութեամբ:

Ստորեւ կը հրատարակենք սոյն յայտարարութիւնը՝ ամբողջութեամբ:

<<Վրաստանի Սամցխէ-æաւախքի եւ Քուէմօ-Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչների խորհուրդը քննութեան առնելով երկրում եւ նրա շուրջ ընթացող ներկայ քաղաքական ու հասարակական գործընթացները՝ այսօր եւս վերահաստատում է նախկինում Վրաստանի պետական կառուցաձեւի վերաբերեալ ընդունած իր տեսակէտն ու համոզմունքը, այն է՝ Վրաստանի պետութեան բարգաւաճման, հզօրացման ու զարգացման ապագան՝ ուղղակիօրէն կապուած է լինելու դաշնային կառուցաձեւ ունենալու հետ:

Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմաւորելու հիմքում տրուելու են երկրում ազգային համախումբ եւ աւանդաբար ապրող ազգութիւնների առկայութիւնը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրաւունքների պաշտպանուածութեան հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնութեան սուբյեկտները՝ ինքնավարութիւնները: Այդպիսի կարգավիճակի անյետաձգելի պահանջ է զգացւում նաեւ մեր տարածաշրջանում ապրող հայերիս համար:

Վրաստանի դաշնային, ժողովրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան մասին իրենց դրական կարծիքներն են յայտնել տարբեր երկրների, այդ թւում նաեւ՝ Վրաստանի բազում առաջադէմ քաղաքական, պետական, հասարակական գործիչներ, կազմակերպութիւնների, միաւորումների, ոչ կառավարական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ:

Այդպիսի գաղափար առաջ քաշուեց նաեւ Յուլիսի 23ին Վրաստանի պարլամենտում ելոյթ ունեցող, ԱՄՆի փոխնախագահ æոյ Բայդենի կողմից. «Վերահամարկման պատերազմական տարբերակ գոյութիւն չունի, միայն խաղաղ եւ բարգաւաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականութիւնը վերականգնելու ապագայ ունենալ, Աբխազիային եւ Հարաւային Օսէթիային ցոյց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչութիւնը կարող է բարգաւաճել, որտեղ նրանք կարող են օգտուել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարութիւնից...:

Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզուած ենք, ԱՄՆի ադմինիստրացիայի կարծիքի արտայայտութիւնն է: Սակայն նրա ելոյթում արհեստականօրէն մոռացութեան մատնուեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնութիւնները, որոնք ոչ պակաս իրաւունքներ ունեն դաշնութեան անդամ ինքնավարութիւններ ձեւաւորելու խնդրում:

Պարոն æոյ Բայդենի եւ ԱՄնի ադմինիսդրացիայի վերոնշեալ գնահատականը մէկ անգամ եւս հաստատում է դեռեւս քսաներորդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձեւ ունենալու անհրաժեշտութեան վերաբերեալ առաջարկութիւնների նպատակայարմարութիւնը:

Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիւ մասնակցութիւն ենք բերելու՝ Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու եւ æաւախքը այդ դաշնութեան լիիրաւ միաւոր դարձնելուն ուղղուած գործընթացներին:

Մեր ընտրած ուղին արդար է եւ ուղղուած է Վրաստանը ժողովրդավարական, բարգաւաճ, հզօր երկիր ձեւաւորելուն:
Համոզուած ենք, որ ազգամիջեան փոխհանդուրժողականութիւնը պարտադիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգութիւնների քաղաքացիներիս համար:>>

Սամցխէ-æաւախքի
եւ Քուէմօ-Քարթլիի
հայկական հասարակական
կազմակերպութիւնների խորհուրդ

Ք. Ախալքալաք

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement