Սերժ Սարգսեանի Խօսնակը Կը Պատասխանէ Րաֆֆիին

By Asbarez | Wednesday, 27 March 2013

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի նախագահի մամլոյ խօսնակ Արմէն Արզումանեան հրապարակած է յայտարարութիւն մը՝ Ժառանգութիւն կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննէսեանի նամակին առնչութեամբ:  Յայտարարութեան մէջ նշուած է.

«Ժառանգութիւն կուսակցութեան ղեկավար Րաֆֆի Յովհաննիսեանի՝ ս. թ. Մարտի 26ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին հասցէագրուած նամակի վերաբերեալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.

«1. Նախագահ Սերժ Սարգսեանը մշտապէս աչքի է ընկել մեծ համբերատարութեամբ, եւ նա միշտ կառուցողական է իր քայլերում,
«2. Նախագահի՝ ս. թ. Մարտի 25ի նամակում արուած առաջարկութիւնը դեռ շարունակում է մնալ ուժի մէջ՝ չնայած հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նուազեցնում է դրա արդիականութիւնը,
«3. Նախագահի հանդիպումները կազմակերպւում են վաղօրօք պլանաւորուած արարողակարգով, կանխաւ ամրագրուած ժամերի եւ տեղի են ունենում նախագահական նստավայրում»:

comments