Րաֆֆի Յովհաննիսեանը կը դադարեցնի հացադուլը

By Asbarez | Friday, 29 March 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը

 

ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Կիրակի օրը` Սուրբ պատարագից յետոյ, «հաւատի, հայրենիքի, խաղաղութեան համար եւ յանուն ապագայի» Րաֆֆի Յովհաննիսեանը դուրս կը գայ հացադուլից: Այդ մասին նա այսօր անձամբ յայտարարեց Ազատութեան հրապարակում կայացած հանրահաւաքի ժամանակ:

Յովհաննիսեանն ասաց, որ հացադուլն աւարտելուց անմիջապէս յետոյ` առանց ընդմիջման ու «կազդուրման», եւ համայն հայութեան հետ` Հայաստանի բոլոր քաղաքացիների, հայերի եւ ազգային փոքրամասնութիւնների, Արցախի, Սփիւռքի հետ միասին, պատրաստուելու է Ապրիլի 9ին:

comments