Ռուբէն Հայրապետեան. «Ազգային Հաւաքականի Անյաջող Խաղում Վարդան Մինասեանը Մեղք Չունի»

By Asbarez | Friday, 29 March 2013

 

ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի գործադիր կոմիտէի նիստին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ վերընտրուած է Վարդան Մինասեանը:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի ղեկավարման մարմինի գրասենեակին մէջ կայացած մամլոյ ասուլիսին ընթացքին այս մասին յայտնած է Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեանը: «Ազգային հաւաքականի անյաջող խաղում Վարդան Մինասեանը մեղք չունի: Հաւաքականն ամբողջական չէ, բացակայում են մի քանի ֆուտբոլիստներ: Ես ինքս գործկոմի նիստին առաջարկել եմ, որ Վարդան Մինասեանը շարունակի գլխաւորել մեր թիմը: Մենք ունենք յստակ ծրագիր, որը կապուած է Մինասեանի հետ», յայտնած է Հայրապետեանը:

Պարզաբանելով Վարդան Մինասեանի այն յայտարարութիւնը, որ մեր մարտահրաւէրը չէր յաղթահարել ֆութպոլի աշխարհի ախոյեանութեան ընտրական հանգրուանը, Հայրապետեան շեշտած է, որ Մինասեան բնական մարդ ըլլալով յուզուած էր եւ սխալ արտայայտուած:

Անդրադառնալով ազգային հաւաքականի նորեկներուն՝ Հայրապետեան շեշտած է. «Կ՛ուզէի խօսել Խաչատուրովի մասին, քանի որ դեռ երիտասարդական հաւաքականի խաղում ցոյց տուեց, որ պատրաստ չէ հաւաքականում խաղալու: Նա կը մնայ մեր ուշադրութեան կենտրոնում, մենք չենք հրաժարւում նրանից, նա դեռ երիտասարդ է»:

Նշենք, որ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան Հայաստան-Չեխիա հանդիպումէն ետք հրաժարականի դիմում ներկայացուցած է ՀՖՖի նախագահին, սակայն անիկա մերժուած էր:

comments