Րաֆֆի Յովհանէսեան Երդում Տուաւ Եւ Հռչակեց «Չորրորդ Հանրապետութեան» Ծնունդը

By Asbarez | Tuesday, 09 April 2013

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».- «Ազատութեան» հրապարակ հաւաքուած պազմութեան առջեւ այսօր, իր երդումը կատարեց Րաֆֆի Յովհաննիսեանը:

«Ես` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկայ անօրինական իշխանութեան հետ, յայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ իշխանութիւններին, չեմ հնազանդուելու սուտ օրէնքին, չեմ ենթարկուելու անիրաւ հրամաններին:

«Ես լիազօրուած եմ իրաւունքով, պաշտպանուած եմ Սահմանադրութեամբ, և ես չեմ վախենում, և ես չեմ վաճառւում, և ես չեմ նահանջում: Մենք` Հայաստանի 4-րդ Հանարպետութեան քաղաքացիներս, երդւում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետութեան Սահմանադրութեամբ, որ պայքարելու ենք, պայքարելու ենք ամէնուր, պայքարելու ենք սիրով, պայքարելու ենք հաւատքով և չենք յոգնելու, չենք հիասթափուելու, յոյս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար, և մենք յաղթելու ենք:

Մենք` նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքոյ կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քոյրերը, այլ որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու բոլոր հայաստանցիները, որտեղ կայ իրաւունք, որտեղ կայ աշխատանք, որտեղ կայ ապագայ, կայ ընտրուած նախագահ, արդար իշխանութիւն, երջանիկ ժողովուրդ: Այս օրը հեռու չէ, այդ օրը այսօր է» յայտարարեց Յովհաննէսեան:

Ան նաեւ յայտարարեց, որ եթէ Սերժ Սարգսեանի երդման կեղծ արարողութիւնը կայացած է, ինք այլեւս չի ճանչնար ո՛չ զայն, ո՛չ ալ վեհափառին։

Յովհաննէսեան նաեւ յայտարարեց, որ պայքարի հետագայ քայլերու մասին պիտի յայտարարէ Ապրիլ 12ին։

comments