Ստեփանակերտ Կ՛ողջունէ Ուորլիքի Առաջարկը

By Asbarez | Friday, 14 February 2014

 

 


 


ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը յայտարարել է՝ պահանջելով Ստեփանակերտի վերադարձը բա-նակցութիւնների սեղանին», «Ար-մէնփրէս»ին հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը, որ դիտել տուած է, թէ միջնորդները եւս կը յանգին այն եզրակացութեան, որ առանց Արցախի լիարժէք մասնակցութեան, անկարելի է ակնկալել խնդիրի կարգաւորում:

«Այս մասին յայտարարուել է բազմիցս եւ հիմա տեսնում ենք, որ բոլորն էլ յանգում են այդ մտքին: Եթէ Միացեալ Նահանգների համանախագահը խօսում է այդ մասին, ապա կարելի է որոշակի տեղաշարժեր ակնկալել բանակցութիւններից: æէյմս Ուորլիքի գրառումը դիտարկում ենք սկզբունքային եւ կարգաւորման փիլիսոփայութեանը վերաբերող յայտարարութիւն, որը, բնականաբար, Ստեփանակերտում ողջունում են», դիտել տուած է Դաւիթ Բաբայեան։ Ան չէ բացառած, որ համանախագահին յայտարարութիւնը Ատրպէյճանի մէջ ընդունին սուիններով, եւ բողոքի քայլերը չուշանան:

«Նրանք վաղուց են արշաւ ձեռնարկել՝ փոխելու Մինսկի խմբի համանախագահութեան կազմն ու ձեւաչափը եւ չի բացառւում, որ հիմա էլ նման յայտարարութիւններով հանդէս գան: Սակայն, ինչ էլ լինի, Ղարաբաղի մասնակցութիւնը բանակցութիւններին անխուսափելի է: Կը գայ մի պահ, երբ կը վերականգնուի լիարժէք բանակցային գործընթացը: Բոլորն էլ հասկացել են, որ իրավիճակը չի կարող կայունանալ, եթէ Ստեփանակերտը բանակցող կողմ չէ», յայտնած է Դաւիթ Բաբայեան։

 

comments