«Դա կը լինի ամենամեծ յիմարութիւնը». Նախագահ Սարգիսեան

By Asbarez | Monday, 14 April 2014

'

ԵՐԵՒԱՆ, «Արմինիա Նաու».– «Հայաստանը չպէտք է Սիրիայի ճգնաժամում կողմ դառնայ», շաբաթավերջին ըսած է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան՝ արձագանգելով Սուրիոյ մէջ հայ քաղաքացիները պաշտպանելու նպատակով ջոկատներ ձեւաւորելու եւ հոն երթալ կռուելու գծով վերջերս հնչող կոչերուն:
Ուրբաթ օր ելոյթ ունենալով Երեւանի մէջ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցութեան կազմակերպութեան ժողովին՝ նախագահ Սարգսեան նշած է. «Դա կը լինի ամենամեծ յիմարութիւնը, դա կը լինի մեր երկիրը վտանգի մէջ գցելու ամենամեծ քայլը»:


«Շատ վաստակ ունեցող մարդիկ էլ են մէկ-մէկ ընկնում այդ արկածախնդրութեան մէջ: Ով ուզում է կռուի՝ գնայ, մենք այսօր էլ դեռ կռիւը չենք աւարտել, թող գնայ մեր 18 տարեկան զինուորների կողքը (սահմանում) կանգնի կռուի», աւելցուցած է նախագահը։ «Նոյնիսկ Սիրիայում հայերը ուղղակի չէզոք պէտք է լինեն, հայերը չեն կարող (հակամարտութեան) կողմ դառնալ», եզրափակած է ան:


comments