* To view this website properly, download the free Armenian font here »
Advertisement
Upcoming Events »
23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details 26 May , 2012: Mayis 28 Dinner Dance with Joseph Krikorian - Click here for details 30 June , 2012: Classical Music Concert presenting Young Musical Talent - Click here for details 14 July , 2012: Reserved Date - Click here for details 04 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 05 August , 2012: Concert: Zvartnots Dance Group from LA with Armenian Sydney Dance Company - Click here for details 11 August , 2012: Blackbird - The Official Launch - Click here for details 23 May , 2012: State of Origin at the Agoomp - Click here for details

Ր. Յովհաննիսեան Եւ Խ. Սուքիասեան Կը Հրաժարին

Thursday, 10 September 2009     |    |   

Source: Asbarez
Tags: hovanissian, armenia

ԵՐԵՒԱՆ, <Նոյեան Տապան>.- Հայաստանի ԱԺ անկախ պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանի Սեպտեմբեր 7ին տարածած յայտարարութեան համաձայն, պատգամաւորը ներկայացուցած է իր հրաժարականը՝ պատգամաւորական մանդատէն։

<<ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քուէարկութեան հետեւանքով, իմ եւ իմ ԱԺ պատգամաւոր գործընկերների հետ կատարուածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրայանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամաւորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգամաւորական մանդատը: Վստահ եմ, որ իմ ընտրողները կ՛ողջունեն իմ այս քայլը>>, նշուած է յայտարարութեան մէջ։

Յիշեցնենք, որ Խ. Սուքիասեան կը մեղադրուի 2008ի մարտեան դէպքերուն մէջ իր ունեցած դերին համար։ Ազգային ժողովը 2008ի Մարտ 4ին բաւարարած էր Աժ 4 պատգամաւորներու՝ Խ. Սուքիասեանի, Միասնիկ Մալխասեանի, Սասուն Միքայէլեանի եւ Յակոբ Յակոբեանի՝ իբրեւ մեղադրեալներ ներգրաւելու եւ կալանաւորելու համաձայնութիւն տալու մասին Գլխաւոր դատախազի միջնորդութիւնը: 2009ի Սեպտեմբեր 2ին, երկար ժամանակ հետախուզման մէջ ըլլալէ ետք ան ինքնակամ ներկայացած էր իրաւապահներուն՝ կալանաւորուած, իսկ Սեպտեմբեր 4ին ազատ արձակուած էր՝ քաղաքէն չբացակայելու ստորագրութեամբ:

Ըստ ոչ պաշտօնական տուեալներու, հրաժարական ներկայացուցած է նաեւ Ժառանգութիւն կուսակցութեան հիմնադիր, կուսացութեան խորհրդարանական խմբակցութեան անդամ Րաֆֆի Յովհաննիսեանը:

Facebook   Twitter   Technorati   Stumble Upon   Digg   Linked In  

Comments



Post your comments

* mandatory fields.
For security purposes, please copy the following characters into the textbox. Captcha

Headlines

Advertisement