By Asbarez | Thursday, 08 May 2014

ԵՐԵՒԱՆ, «Նիուզ».– «Մենք մի ամբողջ պետութիւն ենք նախապատրաստում Արցախին թիկունք կանգնելու համար», 8 Մայիսին լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին յայտնած է պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան, որ Եռաբլուր պանթէոն այցելած էր՝ յարգանքի տուրք մատուցելու Արցախեան հերոսամարտին զոհուածներու յիշատակին:
«Այս վերջին տարիների ընթացքում Հայաստանում ռազմավարական բնոյթի միջոցառումներ են իրականացւում, ասել է թէ մենք ամբողջ պետութիւնն ենք նախապատրաստում անհրաժեշտութեան դէպքում մեր երկիրը պաշտպանելու, Արցախին թիկունք կանգնելու համար: Արցախի անվտանգութեան երաշխաւորն է հայոց բանակը եւ եթէ Արցախին մի բան պատահի, մենք այնտեղ ենք լինելու եւ պայքարելու ենք ամէն մի թիզ հողի համար», յայտնած է ան՝ չուզելով անդրադառնալ ԵԱՀԿ Մինսկի խումբի ամերիկացի համանախագահ Ճէյմզ Ուորլիքի ելոյթին։
Պաշտպանութեան նախարարը գերադասած է խօսիլ Եռատօնին՝ Շուշիի ազատագրման, Արցախի պաշտպանութեան բանակի կազմաւորման եւ Երկրորդ համաշխարհային պատերազմին տարած յաղթանակին մասին:
«Կարծում եմ, որ երկրապահի աշխատանքի, ծառայութեան, պայքարի արդիւնքն է, որ այսօր մենք խաղաղ արարում ենք իրականացնում մեր հայ ժողովրդի համար: Նրանց ստորաբաժանումների հենքի վրայ է ստեղծուել հայոց բանակը, որն այսօր ապահովում է հայ ժողովրդի անվտանգութիւնը: Կարծում եմ, որ հայոց բանակը իր զօրահաւաքային ռեսուրսի, ազատամարտիկների, երկրապահների հետ միասին այսօր մի կուռ կառոյց է, եւ անհրաժեշտութեան դէպքում պատրաստ է լինելու կանգնելու մեր հայրենիքի պաշտպանութեանը», նշած է ան՝ շնորհաւորելով բոլորը երկրապահի օրուան առիթով։
comments
ARF AU Statement: In solidarity with Tavush
«Մաքրոն 9-10 Սեպտեմբերին Պիտի Այցելէ Երեւան Եւ Պաքու» Կ՛ըսէ «Ալֆա Նիուզ»-ի Աղբիւրը
Արցախի Ազգային Ժողովի 4 Խմբակցութիւններ Նախագահի Թեկնածու Առաջադրած Են Սամուէլ Շահրամանեանը
Երեւան-Պաքու Լարուածութիւնը Մագլցում Կ՛արձանագրէ
Ատրպէյճանի Կողմէ Առեւանգուած Երեք Ուսանողները Վերադարձուեցան Հայկական Կողմին
Մաքրոն Մտադիր Է Դիւանագիտական Նոր Նախաձեռնութեան Սկսելով Ուժեղացնել Պաքուի Վրայ Ճնշումը
Ազրպէյճանցիները Բերձորի Միջանցքի Անցակէտին Վրայ Կ՛առեւանգեն Երեք Արցախցի Երիտասարդներ