ՀՅԴ Բիւրոյի Յայտարարութիւն

By ARF Press Release | Tuesday, 05 August 2014

Վերջին շրջանում առաւել ակտիւացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողութիւնները, դիւերսիոն բնոյթի ոտնձգութիւնները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչութեան բազմաթիւ կեանքեր:

Ադրբեջանը, շփացած նաւթադոլարների հաշուին իրականացուող անյագ սպառազինումից, ինչպէս նաեւ միջազգային հանրութեան ու մասնաւորապէս հակամարտութեան միջնորդ կողմերի ոչ համարժէք արձագանգից, մեր տարածաշրջանը նոր պատերազմի մէջ ներքաշելու իրական վտանգ է ստեղծել:
Ադրբեջանի մարտավարութիւնը մշտապէս եղել է խուսափելը հակամարտութեան բոլոր կողմերի՝ Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ եռակողմ խաղաղ բանակցութիւններից, ինչպէս նաեւ պատերազմի վերսկսման սպառնալիքով Հայաստանին ու Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերը: Այսպիսով Ադրբեջանը դարձել է բանակցութիւնները խափանող կողմ, ինչը հիմնական պատճառ է, որպէսզի հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց հակամարտութիւնը մնայ չկարգաւորուած:
Իրադարձութիւնների վտանգաւոր ընթացքը կանխելու նպատակով կոչ ենք անում.
– Ադրբեջանական կողմին՝ հանդարտուել եւ հրաժարուել անպատասխանատու, սխալ հաշուարկուած ձեռնարկումներից, որոնց հետեւանքը ծանր հատուցումն է՝ իր իսկ երկրի քաղաքացիների կեանքով:
– Համանախագահներին՝ հրաժարուել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղաւորին հնարաւորութիւն են ընձեռում խուսափելու ստոյգ պատասխանատուութիւնից եւ առիթ են տալիս լինելու առաւել սանձարձակ: Միաժամանակ, պահանջում ենք քայլեր ձեռնարկել վերականգնելու իրական բանակցութիւններ ապահովող եռակողմ ձեւաչափը՝ ԼՂՀ լիարժէք մասնակցութեամբ, ինչպէս նաեւ կողմերի միջեւ կնքել չյարձակուելու մասին եռակողմ համաձայնագիր:
– Կանխել ռազմական արկածախնդրութեան հակուած Ադրբեջանին զանգուածային ոչնչացման եւ այլ տեսակի զէնքերի մեծաքանակ վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղութեան հաստատմանն ուղղուած ճիգերին:
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը համոզուած է, որ ներկայ պայմաններում ՀՀի եւ ԼՂՀի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտութիւն է: Նման դաշինքը երկու հայկական պետութիւնների համար կը ստեղծի միջազգային իրաւունքից եւ անվտանգութեան կենսական պահանջներից բխող իրաւա-պայմանագրային անհրաժշտ հիմք՝ առաւել արդիւնաւէտ եւ համատեղ մարտավարութիւն եւ ռազմավարութիւն իրականացնելու համար:
Նոր պատերազմը կանխելու եւ նախայարձակ Ադրբեջանին գիտակցութեան բերելու հիմնական երաշխիքը եղել եւ մնում են երկու հայկական պետութիւնների ներդաշնակ զարգացումն ու հզօրացումը, համայն հայութեան համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակութիւնը:

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ
4 Օգոստոս, 2014

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համոզված է, որ ներկա պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է՝ առավել արդյունավետ եւ համատեղ մարտավարություն ու ռազմավարություն իրականացնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21547
© Երկիրմեդիա 
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համոզված է, որ ներկա պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը խիստ անհրաժեշտություն է՝ առավել արդյունավետ եւ համատեղ մարտավարություն ու ռազմավարություն իրականացնելու համար: Այսօր տարածած հայտարարությամբ ՀՅԴ-ն պահանջում է խնդրի կարգավորման բանակցությունների ձեւաչափը դարձնել իրական՝ ԼՂՀ լիարժեք մասնակցությամբ, իսկ կողմերի միջեւ կնքել չհարձակվելու մասին եռակողմ համաձայնագիր: Իրադարձությունների վտանգավոր ընթացքը կանխելու համար ՀՅԴ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում հրաժարվել ընդհանուր մատնանշումներից, որոնք իրական մեղավորին հնարավորություն են ընձեռում խուսափելու ստույգ պատասխանատվությունից եւ առիթ են տալիս լինելու առավել սանձարձակ: Իսկ Ադրբեջանին կոչ է անում հրաժարվել անպատասխանատու, սխալ հաշվարկված ձեռնարկումներից, որոնց հետեւանքն իր երկրի քաղաքացիների կորուստներն են: "Նոր պատերազմը կանխելու եւ նախահարձակ Ադրբեջանին գիտակցության բերելու հիմնական երաշխիքը եղել եւ մնում է երկու հայկական պետությունների ներդաշնակ զարգացումն ու հզորացումը, համայն հայության համախմբումը, հայոց բանակի անկոտրում ոգին ու բարձր մարտունակությունը". ամրագրում է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունն՝ այսօր տարածած հայտարարությամբ

comments